Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ նամակ են ստացել հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանից ընտանիքի անդամները

Մայիս 01,2014 17:10

«Հուսով եմ այստեղից շատ շուտ դուրս կգամ ու քաղաքացիական կյանքով կապրեմ»,-Aravot.am-ի հետ զրույցում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը տեղեկացրեց, որ երեկ այս բովանդակությամբ նամակ են ստացել Հակոբից:

Հիշեցնենք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները ապրիլի 30-ին այցելել էին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին և հինգ քաղաքացիական անձանց՝ Գևորգյանների ընտանիքին:

Նամակը Ինջիղուլյանների ընտանիքին փոխանցել են Կարմիր Խաչի հայաստանյան ներկայացուցչության թարգմանիչները, ուստի ընտանիքի անդամները Հակոբի մասին այլ լուրեր չեն ստացել:

Նամակում ինչպես միշտ, Հակոբը գրել է, որ ամեն ինչ նորմալ է, պարզապես ցանկանում է շատ շուտ դուրս գալ այնտեղից, որտեղ իրեն պահում են: Հակոբի եղբայրը՝ Հարությունը, նշեց, որ իրենց համար երկրորդական խնդիր է, թե ուր կգնա Հակոբը, առաջնայինն այն է, որ այնտեղից դուրս գա: Հետաքրքրվեցինք՝ Հակոբին հայրենի երկիր վերադարձնելու հարցում բավարար աշխատանքներ տարվո՞ւմ են, Հարություն Ինջիղուլյանը պատասխանեց. «Երկու կառույցներն էլ՝ ՄԱԿ-ն էլ, Կարմիր Խաչն էլ աշխատում են, չենք կարող ոչ թերագնահատել, ոչ գերագնահատել նրանց աշխատանքը»: Հետաքրքրվեցինք՝ ՀՀ իշխանությունների վերաբերմունքի մասի՞ն ինչ կասեն: Հարությունը պատասխանեց. «ՀՀ իշխանություններից ոչ մի հույս չունենք, ցանկություն էլ չունենք օգնություն տեսնելու, քանի որ նրանք ի վիճակի չեն: Նույնը կասեմ վերաբերմունքի մասին: Իշխանությունից այսքան ժամանակ Հակոբի գործի հետ կապված ոչ մի հետաքրքրություն չեմ նկատել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031