Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մայիսի 3-ին Բեռլինում մենամարտ է անցկացնելու չերնոգորցի Նիկոլա Սյեկլոչայի հետ:
Մենամարտից առաջ տված հարցազրույցում Աբրահամը հայտարարել է, թե նպատակ ունի բռնցքամարտում անցկացնել եւս 2-3 տարի եւ ռեվանշ վերցնել իր կրած մի քանի պարտությունների դիմաց: Մասնավորապես, «BoxingScene.com»-ը մեջբերել է Աբրահամի հետեւյալ խոսքերը. «Հուսով եմ, որ բռնցքամարտում առնվազն 2-3 տարի էլ կանցկացնեմ: Զգում եմ, որ աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկների հետ պայքարելու ներուժ դեռ ունեմ: Իմ կրած մի քանի պարտությունների դիմաց ռեվանշ վերցնելու մտադրություն ունեմ: Օրինակ՝ Անդրե Ուորդից: Բայց առայժմ առջեւում Սյեկլոչայի հետ մարտն է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` zimpio.com-ի