Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստները պահանջել են, որ աշխարհի առաջնության օրերին հյուրանոցների իրենց համարներում ամեն օր թարմ թերթեր դրվեն:
Ֆրանսիացիները ցանկացել են, որպեսզի հյուրանոցի իրենց համարների պինդ օճառները փոխարինվեն հեղուկ օճառով:
Էկվադորի հավաքականը պահանջել է, որ Բրազիլիայում իրենց ամեն օր մեկ զամբյուղ թարմ բանան մատուցվի:
Ճապոնացի ֆուտբոլիստների պայմանն այն է, որպեսզի իրենց համարներում պարտադիր հիդրոմերսող լողարան լինի:
Կարդացեք նաև
Ալժիրը պահանջում է, որպեսզի բոլոր սենյակներում, որտեղ բնակվելու են ֆուտբոլիստներն ու հավաքականի ներկայացուցիչները, անպայման մեկական Ղուրան լինի դրված:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` freepik.com-ի