Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը տասնօրյա փորձաշրջան անցնելուց հետո երկու տարվա պայմանագիր է ստորագրել Գերմանիայի «Հոֆենհայմ» ֆուտբոլային ակումբի հետ: «Միկա» ՄԴ սանը հանդես է գալու գերմանական ակումբի երիտասարդական կազմում: Այս մասին տեղեկացնում են գերմանական մարզական լրատվամիջոցները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ