Քիչ առաջ Թումանյան փողոցից մեկնարկեց մայիսմեկյան տոնի առթիվ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կազմակերպած աշխատավորների երթը:
Երթի դուրս եկած հարյուրավոր աշխատավորներ Թումանյան փողոցից Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վ.Սարգսյան փողոց-Ստ. Շահումյանի անվան հրապարակ-Վ.Սարգսյան փողոց՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի շենքի հարակից տարածք երթուղով երթի ընթացքում բարձրաձայնեցին այն մասին, որ այսօր ՀՀ-ում աշխատավորների իրավունքները պաշտպանված չեն, ապահովված չեն արժանավայել աշխատանքի պայմաններ, լուրջ մարտահրավեր է պարտադիր կուտակային համակարգը:
Կարդացեք նաև
Երթին մասնակից հարյուրավոր աշխատավորներ տարբեր կառույցներից Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեցին ցածր աշխատավարձերից, արտագաղթի ահագնացող տեմպերից և այլ խնդիրներից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ