Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանը մինչև տարվա վերջ կարող է դառնալ աշխարհի ամենախոշոր տնտեսությունը

Մայիս 01,2014 11:45

Նոր հետազոտությունների համաձայն, Չինաստանի տնտեսությունը, հակառակ ավելի վաղ արված կանխատեսումներին, առավել արագ աճ է գրանցում, և այս պատճառով որոշ տնտեսագետներ ենթադրում են, որ մինչև այս տարվա վերջ Չինաստանը կարող է փոխարինել Միացյալ Նահանգները աշխարհի ամենամեծ տնտեսության դիրքերում:

Այս տվյալները չորեքշաբթի օրը հրապարակվել են ՄԱԿ-ի Միջազգային համադրումների ծրագրի զեկույցում, որի շրջանակներում իրականացվում է աշխարհի տնտեսությունների համեմատությունը՝ գնողունակության համարժեքության հիման վրա, որի միջոցով հնարավոր է որոշել, թե նույն գումարով որքան ապրանք և ծառայություն է հնարավոր գնել տարբեր պետություններում:

Հիմք ընդունելով 2011 թվականի կենսապահովման նվազագույն բյուջեն՝ Միջազգային համադրումների ծրագրի զեկույցում ասված է, որ Չինաստանում գնողունակության համարժեքության ցուցանիշը 2005 թվականից ավելացել է 20 տոկոսով: Հաշվի առնելով այդ ժամանակից ի վեր Չինաստանի տնտեսական աճը՝ տնտեսագետներից շատերը կանխատեսում են, որ Չինաստանի տնտեսության ծավալը մինչև այս տարվա վերջ կգերազանցի Միացյալ Նահանգների նույն ցուցանիշը:

Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031