Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժի հարուստ աշխատավարձը. «Հայկական ժամանակ»

Մայիս 01,2014 11:39

Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում իրեն շրջապատել է այնպիսի մարդկանցով, ովքեր կասկածելի եկամուտներ են ստանում, աստղաբաշխական թվերի հասնող «նվիրատվություններից» մեծ կարողություն դիզում։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից հրապարակված հայտարարագրերից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանի օգնական Արմեն Աբելյանը 2013թ. հարկային տարում հայտարարագրել է 78.4 միլիոն դրամ եւ 5200 դոլար ունեցվածք։ Աբելյանը 30 հազար դոլարի օգնություն է ստացել։ Նա 2012 թ.-ին 20 միլիոն դրամի նվիրատվություն էր ստացել։ Սերժ Սարգսյանի մյուս օգնական Ավետիս Բերբերյանի ընտանիքը նույնպես նախորդ տարի խոշոր նվիրատվություն է ստացել։ Բերբերյանի թոշակառու մայրը 100 հազար դոլարի նվիրատվություն է ստացել, կինը՝ 150 հազար դոլարի։ Կնոջ՝ Սոնա Առաքելյանի ֆիքսված դրամական ունեցվածքը տարվա ընթացքում 16 հազար 500 դոլարից հասել է 90 հազար դոլարի։ Սոնա Առաքելյանը չի աշխատում։ Բերբերյանն ինքը հայտարարագրել է 3 միլիոն դոլար, որը հարկային տարվա վերջում դարձել է 2,1 միլիոն։ Պաշտոնյան 463 միլիոն դրամի փոխառություն է ունեցել։ Նրա եկամուտները կազմել են 107,3 միլիոն դրամ, որից 41,1 միլիոնը շահաբաժնից, 48 միլիոնը վարձակալության դիմաց ստացված վճար, 14,4 միլիոնը գույքի օտարումից ստացված եկամուտ։ Սակայն հայտարարագրում գույքի օտարման մասին ոչինչ նշված չէ:

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031