Կոնգրեսականներ Շիֆն ու Մարքին ողջունել են ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից Հայ որբերի գորգը այս տարվա աշնանը հանրային ցուցադրման դնելու շուրջ տրված համաձայնությունը
«ԱՄՆ-ի Սպիտակ տունն իր համաձայնությունն է տվել արդեն այս տարվա աշնանը հանրային ցուցադրման դնել Հայ որբերի գորգը՝ այս մասին տեղեկացնելով կոնգրեսականներ Ադամ Շիֆին և Սենատոր Էդ Մարքիին»:
Այս մասին հաղորդել են Ամերիկայի հայկական համագումարն ու Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Վերջինիս հաղորդագրության մեջ ասված է նաև, որ ԱՄՆ-ի Սպիտակ տան այս հայտարարությունը ողջունել են կոնգրեսականներ Շիֆն ու Մարքին:
«ԱՄՆ-ի վարչակազմի առջև այս խնդիրը բարձրացնելու ժամանակից ես ջանասիրաբար աշխատանք եմ տարել Սպիտակ տան հետ՝ գտնելու համար Ղազիրի գորգը զգայուն և պատշաճ եղանակով ցուցադրելու համար ճանապարհ»՝ վկայակոչելով կոնգրեսական Շիֆին՝ ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:
«Այսօր ես գոհունակությամբ հայտնում եմ, որ մեկնարկել են Հայ որբերի գորգն արդեն այս տարվա աշնանը ցուցադրության դնելու պլանավորման աշխատանքները: ԱՄՆ-ի Սպիտակ տան հետ համատեղ մենք պայմանավորվել ենք, որ ցուցադրումը կանցկացվի հասարակության համար բաց վայրում, և ես գնահատում եմ նյութական մշակութային մեծ արժեք ունեցող այս նմուշը բոլորին ցուցադրելու համար տրամադրելու իրենց պատրաստակամությունը», – նշել է կոնգրեսական Շիֆը:
Կարդացեք նաև
Արմեն Հովհաննիսյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում