«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը
– Մենք բավականին հարափոփոխ ժամանակներ ենք ապրում, և ինձ առաջին հերթին հետաքրքրում է այն, թե Դաշնակցության առաջադրած 7 կետերը, որոնց շուրջ անհամաձայնություններ առաջացան իշխանության ուժերի հետ, և արդյունքում կուսակցությունը կոալիցիա չկազմեց Հանրապետականի հետ, այդ 7 կետերը որևէ ձևով համաձայնեցվե՞լ են Ձեր ընդդիմադիր ընկերների հետ, օրինակ՝ ԲՀԿ-ի կամ ՀԱԿ-ի: Այդ կետերի շուրջ ես գիտեմ, որ կոնցեպտուալ մոտեցումներ կան:
– Այդ 7 կետերը փաստորեն նոր չեն, և 7 կետեր ասելով մի տեսակ տպավորություն է ստեղծվում, թե դրանք ուղղակի կետեր են, սակայն յուրաքանչյուր պարբերության տակ իսկապես մեծ ծավալ կա, խորություն և բովանդակություն: Եվ սրանք Դաշնակցության համար նորություններ չեն: Եթե հիշում եք՝ 2012 թվականի աշնանը Դաշնակցությունն իր համար արձանագրեց այդ առաջնահերթությունը, թե ինչ է անհրաժեշտ ամփոփված 7 առաջնահերթություններից, որպեսզի մեր երկրում որակական բարեփոխումներ տեղի ունենան: Այն ժամանակ արդեն սկսեցին քննարկումներ քաղաքական դաշտի տարբեր խաղացողների հետ: Եթե հիշում եք՝ նախագահ Սերժ Սարգսյանն առանձին հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ ինքը ևս կողմնակից է խորհրդարանական համակարգին և հարյուր տոկոս համամասնական ընտրություններին, և քանի որ նախընտրական շրջան էր, հիմնականում հավանություն էին տալիս այդ թեզերին:
Կարդացեք նաև
Բայց իսկապես ժամանակները փոխվում են, քանի որ մեր հիմնական սկզբունքը հետևյալն է՝ եկեք քաղաքական օրակարգը հստակեցնենք, համաձայնության գանք դրա շուրջ, իսկ մեր պատկերացրած օրակարգը այս 7 հարցերն են: Դրանից հետո կկարողանանք քննարկել, համախմբվել և միասնական թեկնածու առաջադրել: Ցավոք, այս գործընթացը կիսատ մնաց, բայց Դաշնակցությունը կիսատ չի թողնում, Դաշնակցությունը հետևողական է իր գործունեության մեջ, և այս վերջին շրջանում անհրաժեշտ եղավ ևս մեկ անգամ թարմացնել, հղկել, վերամշակել և ավելի ամբողջական դարձնել մեր 7 առաջարկությունները:
Եթե նկատել եք, այնտեղ կան և պետական կառավարման համակարգի, և ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների, և սոցիալ-տնտեսական ոլորտի և արտաքին քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ: Սրանք բաց օրակարգեր են, և սրանցից տեղյակ են նաև մեր գործընկերները, քաղաքական ուժերը՝ որքան իշխանությունը, այնքան էլ ընդդիմությունը: Այո, ընդդիմության դաշտում մենք ունենք գոնե հստակ արտահայտված տարբերություն ՀԱԿ-ի պարագայում: ՀԱԿ-ը, օրինակ, գոնե մինչ այսօր…
Մանրամասները կարող եք կարդալ` «Առաջին լրատվական»-ի կայքում