Այսօր Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հովիկ Աբրահամյանի մասին կարծիք հայտնելիս հայտարարեց, որ «Շատ պաշտոնյաներ ապրում են շահերի բախման տիրույթում, երբ իրենք ստանձնել են պետական լծակներ եւ պատասխանատվություն եւ միաժամանակ իրենք տնօրինում են տնտեսության այս կամ այն բաժինը՝ ձկնաբուծություն է, հանքեր են, գյուղատնտեսություն է՝ ուղղակի կամ անուղղակի»:
Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեց՝ Դուք նկատի ունեք, որ Հովիկ Աբրահամյանն ինքն էլ օլիգարխ է եւ վարչապետ նշանակվելով օլիգարխների շահե՞րն է պաշտպանելու: Նա պատասխանեց. «Ես օլիգարխ բառը չգործածեցի, ասացի, որ ինքը շահերի բախման տիրույթում է գտնվում: Եվ ինքը, որպես դե ֆակտո վարչապետ պատասխանատու է ողջ տնտեսության համար: Միաժամանակ փաստեր կան, կան լուրեր, ենթադրություններ՝ ճշտման ենթակա, որ ինքը ուղղակի կամ անուղղակի, իր ընտանիքի անդամների միջոցով ունի շահեր գյուղատնտեսության, ձկնաբուծության, հանքերի, նաեւ Անիի ավերակների դիմաց հանքերի մեջ, որոնք կարող են շահերի բախում առաջացնել իր պետական պարտավորությունների հետ: Երկրորդը՝ իր մարդկային PR բնավորության բարեմասնություններից զատ ավելի կարեւոր այն հանգամանքն է, որ ինքը անցյալ ընտրություններում պարոն Սարգսյանի շտաբի պետն էր եւ որպես շտաբի պետ պատասխանատվություն էր կրում այն ընտրակեղծիքների համար, որոնք տեղի ունեցան»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Շատ մեղմ ես ասում:Բա էլ օլիգարխը ոնց է լինու,հանցագործը ոնց է լինում,էդ մարտի 1-ըինք ու իր խնամին մյուս օլիգարխների հետ չէին ձեռք-ձեռքի տված ժողովրդի վրա կրակում,,,
Ներկայիս վարչապետը իր ուղնուծուծով օլիգարխ է՝եւ արհեստավարժ կերպով պաշտպանելու է իր նմանների շահերը, նա ներկայիս ան ո…գլուխ իշխանության ճարտարապետներից ու հենասյուներից մեկն է հանդիսանում,այնպես որ,ես շատ կցանկանայի, որ սխալված լինեի…