Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող Հասան Ջեմալն ընդգրկվել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած 100 առավել ակտիվ և խիզախ լրագրողների ցուցակի մեջ:
«Լուրերի 100 հերոսներ» կոչվող ցանկում հայտնվել են 65 երկրների լրագրողներ: Հայաստանից ոչ ոք չկա: Ադրբեջանից առկա է երեք հոգի՝ «Ազադլիք» թերթից Գանիմատ Զահիդը, որն ազատազրկման մեջ է արդեն երկուսուկես տարի, «Թուրան» լրատվական գործակալությունից Մալահաթ Նասիբովան և «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության նախկին ղեկավար Խադիջա Իսմայիլովան:
«1915. Հայոց ցեղասպանություն» գրքի հեղինակ Հասան Ջեմալից բացի, ևս մեկ թուրք է «հերոս» համարվել` «Ռադիկալ» թերթից Իսմայիլ Սայմազը:
Մեծ Եղեռնի կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ Փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի մասին կազմակերպությունը գրում է. «70-ամյա լրագրողը, որն այժմ աշխատում է «T24» առցանց լրատվականի համար, մինչև հիմա ատելության քարոզի թիրախներից է և աջ ծայրահեղականների հարվածների տակ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ