Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը չէ՞ր կարողանա քմահաճ գեներալների հետ լեզու գտնել

Ապրիլ 30,2014 20:13

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ի կողմից Գալուստ Սահակյանի թեկնածության առաջադրումը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում պայմանավորված էր նրանով, որ վերջինս կարող է քվորում ապահովել, նիստերի դահլիճ բերել թե մականունավոր, օլիգարխ  պատգամավորներին, թե քմահաճ գեներալներին: Իսկ քվորում ապահովելը, ըստ Գագիկ Համբարյանի, այս պահին ՀՀԿ-ի համար շատ կարևոր է: Մեր այն հարցին, թե այդ նույնը չէ՞ին կարող անել Հերմինե Նաղդալյանը կամ Էդուարդ Շարմազանովը, քաղաքագետն ասաց. «Երևի թե չէին կարող, Սերժ Սարգսյանը կամ Հովիկ Աբրահամյանը ավելի լավ գիտեն, թե ով ինչ կարող է անել: Դե Շարմազանովը երբևիցե չէր կարող անել, որովհետև ինքը տարիքով է շատ փոքր: Նա բավական երիտասարդ է և ինքը շատ դեպքերում չի կարող իրեն այնպես պահել, որ գեներալների կամ ասենք Թոխմախի Մհերի, Սամվել Ալեքսանյանի ու այլ օլիգարխ պատգամավորների ներկայությունը ապահովեր էդտեղ»:

Բացի այդ, Գագիկ Համբարյանի կարծիքով, ՀՀԿ-ն Գալուստ Սահակյանին առաջադրեց, քանի որ իշխող քաղաքական ուժը  նորմալ կադրերի լուրջ խնդիր ունի, լճանում է, իսկ Երվանդ Զախարյանին կամ Դավիթ Հարությունյանին հետ բերելը այդ ամենի վառ ապացույցն է: «Եվ Երվանդ Զախարյանը, և Դավիթ Հարությունյանը գործող վարչակարգի կարկառուն դեմքերից են, եթե Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ կտրուկ փոփոխություններ պիտի կատարի կառավարությունում, համենայնդեպս այս հին դեմքերով նախագահի խոստացած կտրուկ փոփոխությունը չեղավ, կարևորագույն անձիք բոլորը իրենց տեղերում են… Կադրային նշանակումները տեսնելով` չպետք է անջատել Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանից, արդեն պարզ դարձավ, թե որը որից հետո է, սա նույն իշխանությունն է` տարբեր թիմերով, որոնց մեջ կոնֆլիկտ չի կարող լինել, թերևս կարող են ունենալ տարբեր շահեր»,-ասում է քաղաքագետը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930