Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. Հանրապետականը պիտի պարզաբանում տա առաջիկա տասնամյակում միակուսակցական դիկտատուրայի մասին ակնարկների վերաբերյալ

Ապրիլ 30,2014 20:07

Հարգելի գործընկերներ.

Չեմ կարող չարձագանքել Հանրապետական կուսակցության խոսնակի այսօրվա հայտարարությանը: Այն, որ բոլոր ճանապարհները մոտ ու հեռավոր ապագայում իր խոսքերով անցնում են մեկ հասցեով, այն, որ առաջիկա տասնամյակում միմիայն Հանրապետականը կարող է հավակնել որոշումների կայացման դաշտ մտնելուն, այն, որ միայն Հանրապետականի միջոցով կարելի է երկրում հասնել բարձրագույն իշխանությանը ընդունվում է ոչ միայն զարմանքով, այլև համարվում է վիրավորանք թե´ մեր, թե´ մեր ոչ իշխանական գործընկերների, և թե´ Հանրապետական կուսակցությանը չընտրած հարյուր հազարավոր Հայաստանի քաղաքացիների համար:

Կարծում եմ Հանրապետականը պիտի պարզաբանում տա առաջիկա տասնամյակում միակուսակցական դիկտատուրայի մասին ակնարկների վերաբերյալ,  և արդյո՞ք Հանրապետականը, որպես այլընտրանքային միակ միջոց ներկայացնելը կուսակցության պաշտոնական տեսակետն է, թե՞ ոչ: Մի՞թե սրանով ակնարկվում է, որ մոտակա տաս տարին որևէ այլ ուժ իրավունք չունի հավակնելու պատասխանատվություն ստանձնելուն:

 

Հարգանքով՝

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու

ԱԺ պատգամավոր՝ Տ. Ուրիխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930