Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մանուկյան. Ես ուրախ եմ, որ Աշոտյանին «պատվի են» արժանացրել

Ապրիլ 30,2014 20:02

«Նախարարը երեւի նյութին ուշադիր չի ծանոթացել, facebook-ով է էլի զբաղված եղել, սոցցանցերի նախարարի կոչումը նրան մանկավարժներն են տվել, ոչ թե «Դեմ եմ –ի ակտիվիստները: Եթե մանկավարժները, ոլորտի մարդիկ  այդ կոչումը նրան տվել են, ոլորտը լավ գիտեն, ճիշտ կոչում էլ տվել են»,- իրենց երեկվա ակցիային այսօր անդրադարձած ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին պատասխանեց   «Դեմ եմ»  նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

Նախարարի համեմատել էր, թե «Դեմ եմ» -ի ակտիվիստներն աշխատում են վիրտուալ միջավայրում, ստեղծում են այն եւ գտնվում են դրանում. «Եվ բողոքական այդ շարժումը նախաձեռնել են հենց Facebook-ի հնարավորությունների շնորհիվ: Եթե իրենք օգտագործում են սոցցանցերը, ինչո՞ւ ես էլ չօգտագործեմ»՚: Դավիթ Մանուկյանը սա սխալ համեմատություն համարեց. «Դեմ եմ» -ը  Facebook-ը օգտագործում է իր աշխատանքից դուրս, իր աշխատանքի հետ մեկտեղ, իր աշխատանքը պատշաճ կատարելով, որովհետեւ մենք նախարար չենք, եթե պատշաճ չաշխատենք, չենք մնա մեր աշխատանքին, հաջորդ օրը մեզ գործից կհանեն: Մեր քնի հաշվին Facebook-ը օգտագործում ենք հանրային շահի, պահանջի համար: Մի բան է Facebook-ը օգտագործել հանրային շահի համար, մի բան է օգտագործել  հանրային պահանջին ընդառաջ չգնալու համար, այն, ինչ արվեց երեկ: Կոնկրետ մանկավարժներ էին եկել, պահանջում էին իրենց լսել, բայց զբաղվածությունը Facebook-ում թույլ չտվեց: Ինչ վերաբերում է, որ իր համար  պատվաբեր է սոցցանցերի նախարարի պաշտոնը, ես ուրախ եմ, որ նրան չակերտավոր պատվի են արժանացրել»:

Ակտիվիստի կարծիքով, նախարարը երեկվա իրենց ակցիայի լուրջ պահանջները թողած, այսօր միայն Facebook-ին վերաբերող կատակները մեկնաբանելով՝ ցույց է տալիս, որ ասելիք չունի. «Երբ մարդիկ չունեն լուրջ հարցին  պատասխան, շեղելու տեխնոլոգիաներն են օգտագործում՝ բարձրացնելով կիսահումորային հարց, որը հասարակության մի շրջանի մոտ կարող է հետաքրքրություն առաջացնել եւ շեղել հիմնական հարցից, շատ հայտնի տեխնոլոգիա է եւ առանձնապես մեծ գիտելիքներ պետք չեն»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930