Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյան. «Ինչ՞ մեխանիզմներ եք առաջարկում Կոնդի բնակիչների և արդեն բնակարաններից զրկված քաղաքացիների խնդիրները լուծելու համար»

Ապրիլ 30,2014 19:19

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ

 

Դեռևս Ազգային Ժողովի 4-րդ և 5-րդ գումարումների ժամանակ, իմ կողմից բարձրացվել է Կոնդ թաղամասի բնակիչների անորոշ կարգավիճակի հարցը:
2006 թվականի նոյեմբերից, երբ թաղամասը ճանաչվեց հանրային գերակա շահ հանդիսացող գոտի, սկսվեցին առանց այն էլ բնակարանային ծանր պայմաններում բնակվող կոնդեցիների խնդիրները:

2008 թվականի կառավարության 168 Ն որոշմամբ մեկնարկեց իրացման աշխատանքները, և ինչպես բուռն տեմպով մեկնարկեցին, այդպես էլ կանգ առան, սակայն տասնյակ ընտանիքներ, ովքեր սեփականության իրենց իրավունքը հանձնել էին շինարարություն իրականացնող ընկերությանն ու արդեն տեղահանվել էին՝ հայտնվեցին անորոշ կարգավիճակում:

Մինչ օրս անորոշ է թաղամասի հետագա ճակատագիրը, որի բնակիչները շարունակում են ապրել անմարդկային սոցիալական և բնակարանային պայմաններում:
Անորոշ է նաև այն բնակիչների ճակատագիրը, ովքեր զրկվել են իրենց բնակարաններից և տարիներ շարունակ ստիպված են վարձով բնակվել, ընդ որում, վարձավճարները, որոնք կառուցապատող ընկերությունը պարտավորվել է վճարել յուրաքանչյուր ամիս հաճախ անում է ուշացումներով՝ խախտելով ստանձնած պարտականությունները:

Եվ՛ թաղամասի բնակիչները, և՛ պայմանագիր կնքած քաղաքացիները՝ դիմել են տարբեր պատկան մարմիններին, սակայն կոնկրետ սպառիչ պատասխան չեն ստացել և խնդիրներին լուծումներ չեն տրվել, որը բերել է ավելի խորը անվստահության և հիասթափության:
Դուք որպես կառավարության նորանշանակ ղեկավար, բայց լավատեղյակ լինելով կոնդեցիների խնդրին, ինչ՞ մեխանիզմներ եք առաջարկում հարցի կարգավորման և Կոնդի բնակիչների և արդեն բնակարաններից զրկված քաղաքացիների օրհասական խնդիրները լուծելու համար:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930