Լրահոս
Օրվա լրահոսը

Ասկերանի վարչակազմի ղեկավարը ապամոնտաժում է Թարթառի ջրապատնեշը

Ապրիլ 30,2014 19:09

Ասկերանից «Ազգային վերածնունդ» կուսակցությանն ահազանգել են, որ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանն ապամոնտաժում է Թարթառ գետի Ասկերան քաղաքով անցնող հատվածի ջրապատնեշի երկաթբետոնե սալերը և շինանյութն օգտագործում սեփական շինության կառուցման նպատակով: Շրջանի ղեկավարը կուսակցության նախագահի հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ ջրապատնեշի համար դրված սալերից «մի քանի հատ» վերցրել են՝ պատճառաբանելով, որ ջրապատնեշը փլուզվում է և մի քանի հատ էլ իրենք են վերցրել: Կուսակցությանը տրված լուսանկարները փաստում են, որ Ս.Գրիգորյանի վերցրած սալերն առնվազն մի քանի տասնյակ հատ են:
Համաձայն Նախիջևանիկ գյուղի բնակիչների՝ Ասկերանի վարչակազմի ներկայիս ղեկավարն աչքի է ընկել տարբեր ենթակառուցվածքների ապամոնտաժման նկատմամբ սիրով: 2003թ., Սերգեյ Գրիգորյանը, լինելով Ասկերանի ոստիկանապետ, համաձայն Նախիջևանիկի բնակիչների, ապամոնտաժել և գյուղից տարել է պոմպակայանին ծառայող մոտ 3 կմ-ոց ջրագիծը:
«Ազգային վերածնունդ» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930