Ուկրաինայի բանակը բերվել է ամբողջական մարտական պատրաստվածության, այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը Կիևում մարզպետների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:
«Ես կրկին վերադառնում եմ ՌԴ կողմից Ուկրաինայի դեմ հրահրվող պատերազմի իրական վտանգին: Մեր զինված ուժերը բերվել են ամբողջական մարտական պատրաստվածության», – ասել է նա՝ ավելացնելով, որ իրենք բոլոր մարզերում պաշտպանական գումարտակներ ստեղծելու հրաման են տվել:
Տուրչինովը խոստովանել է, որ Ուկրաինայի ուժային կառույցները Դոնեցկում և Լուգանսկում իրավիճակը վերահսկելու ունակ չեն. «Ուկրաինայի ՆԳՆ-ի և անվտանգության ծառայության այդ մարզերի ջոկատներն իրենց առջև դրված առաջադրանքները կատարելուն ունակ չեն: Նրանք անօգնական են այդ հարցում, ավելին՝ նրանցից ոմանք նպաստում կամ աջակցում են ահաբեկչական խմբավորումներին», – ասել է նա՝ ավելացնելով, որ Մայդանից հետո իրենք հասկացել են, որ ուժային միջոցներ կիրառելը արդյունավետ չէ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ