Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակայինի հարցը կրկին Ազգային ժողովում է

Ապրիլ 30,2014 18:21

Ազգային ժողովում երեկ սկսվեց եւ այսօր գրեթե ողջ աշխատանքային օրը շարունակվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

Այս փոփոխությունը նպատակ ունի կուտակային կենսաթոշակների վերաբերյալ  օրենքում Սահմանադրական դատարանի վճռից հետո հակասահմանադրական ճանաչված 76 –րդ հոդվածի, «հարցը լուծել»:

ՀՀ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանին պատգամավորներն այսօր տառացիորեն հարցերի տարափի տակ թողեցին, բայց նա անվրդով կերպով կարողանում էր ոչինչ չասելով պատասխանել պատգամավորների հարցերին: Նա միայն անընդհատ նշում էր, որ Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանելու իրավունք ոչ ոք չունի, եւ այս օրենքի նախագծով կառավարությունն ուղղակի դիրքորոշում է ներկայացնում այդ որոշման արդյունքում ի հայտ եկած խնդիրները լուծելու համար:

Իր խոսքում ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ նախարարը ճիշտ է անում, որ ասում է՝ ՍԴ որոշումը չպետք է մեկնաբանվի, ընդ որում նույն Սահմանադրական դատարանն ու իր անդամներն էլ իրավունք չունեն մեկնաբանելու, բայց այդ որոշման մեջ այնքան անորոշություններ կան, որ անընդհատ տարակարծություններ են առաջանում. «Դուք ձեր բերած նախագծով հենց մեկնաբանում եք ՍԴ որոշումը, եւ եթե մենք ընդունենք այդ օրենքի նախագիծը, կստացվի, որ մենք էլ ենք մեկնաբանում»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930