Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը հրահանգել է նախարարներին՝ հարգալից լինեն բոլոր պատգամավորների հետ (Տեսանյութ)

Ապրիլ 30,2014 18:04

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է աշխատելու նոր կառավարությունը, արդյո՞ք գնահատական տալու է Տիգրան Սարգսյանին, որի կառավարությունը կապված է չորս սկանդալների հետ՝ օֆշոր, գազի պայմանագրեր, Որոտան, Սեւան, եւ զգուշացրեց, որ եթե չտա գնահատական, պատասխանատու կլինի այդ ամենի համար:

Ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ համաձայն չէ, թե Տիգրան Սարգսյանը սկանդալների հետ է առնչվում, համաձայն չէ այդ որակումներին՝ «թերություններ ունեցել է, բայց ձեր ասածների հետ համաձայն չեմ»:

Նաեւ նշեց, որ ինքը պատասխանատվություն վերցնող եւ թափանցիկ աշխատող մարդ է. «Անկեղծ ենք լինելու եւ չենք ամաչելու ասել, որ սխալներ ենք թույլ տվել»:

Ապա ասաց, որ կառավարության բոլոր անդամներին հրահանգել է շատ հարգալից լինել բոլոր պատգամավորների հետ, ասաց, որ պատրաստ է աշխատել բոլոր պատգամավորների հետ, բաց քննարկումներ անել, կարծիքները հաշվի առնել, բայց «դա պետք է լինի փոխադարձ եւ ոչ թե՝ ուլտիմատումներ լինեն»:

Ու հիշեցրեց, որ ՀԱԿ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում աշխատել այս կառավարության հետ անգամ այն բանից հետո, որ ինքը քայլեր է արել: Ի պատասխան Արամ Մանուկյանն ասաց, որ իրենց խմբակցության դիրքորոշումը կառավարության հանդեպ՝ «քաղաքական գնահատական է, ձեր անձի հետ կապված չէ»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930