«Ես համաձայն չեմ, չի կարելի…. կան խնդիրներ, խնդիրները պետք է լուծվեն»,-հարցին՝ արդյոք ճի՞շտ է ազատամարտիկների հասցեին «նվնվալ» արտահայտությունը, որն արել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ճանաչենք նրանց» խորագրով հանդիպման ժամանակ այսպես արձագանքեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
Նշենք, որ այսօր Սպայի տանը երիտասարդները հանդիպեցին արցախյան ազատամարտի հերոսներին, ազատամարտիկներին, իրենց հետաքրքրող հարցերը հղեցին, որին հաջորդեց պարգևատրման արարողությունը, մարտարվեստի վարժանքների ներկայացումը:
Արկադի Տեր-Թադևոսյանը որոշ դրվագներ ներկայացրեց արցախյան ազատամարտից: Նա մասնավորապես ասաց. «Ամեն պետություն ունի իր մեծ ախպերը, մենք ոչ մեծ ախպեր ունեինք, ոչ՝ փոքր: Մենք մենակ էինք, մեր ուժը մեր միասնության մեջ էր»:
Հանդիպմանը մասնակցում էին նաև գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանը, ազատամարտի միակ կին հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ