Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում «Բաղրամյան 26»–ի կադրերը չե՞ն

Ապրիլ 30,2014 16:51

«Մենք աշխատում ենք կուտակայինի մասով: Մենք հիմնավոր պետք է պատասխանենք մեր քաղաքացիներին, դրա համար ժամանակ ենք խնդրել, քաղաքական ուժերին ենք ներկայացրել նամակը, որ ներկայացնեն ներկայացուցիչներ, որ աշխատենք, պատասխան տանք մեր քաղաքացիներին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ վարչապետն`անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառմանը:

Հովիկ Աբրահամյանն, ի դեպ, այդ կարգավիճակում առաջին անգամն էր գալիս խորհրդարան։

«Առաջին քայլը ես արել եմ, տուգանքները, տույժերը հանել ենք, հիմա մնացածը մենք ՍԴ որոշմանը համահունչ կներկայացնենք հանրությանը»,- ասաց վարչապետը։
Լրագրողների հարցերին`կհանվի՞ պարտադիր բաղադրիչը, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Քննարկումների արդյունքում հայտնի կլինի ամե՛ն ինչ։ Հստակություն մտցնելու համար պետք է որոշում կայացնել, դրա համար մենք հիմա որոշման նախագծի վրա ենք աշխատում»։

Մեկ այլ հարցի` ասում էիք Սերժ Սարգսյանը կադրերի հարցում ազատություն է տվել, բայց ինչպես տեսնում ենք «Բաղրամյան 26»–ի կադրերը կառավարության կազմում, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Համամիտ չեմ»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930