Հայաստանի օգտին լրտեսելու համար մեղադրվող Ռաուֆ Միրկադիրովն իր ձերբակալությունը կապել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ: Ըստ նրա, իր դեմ ոտնձգությունները պայմանավորված են Ռուսաստանի վարած քաղաքականության դեմ իր քննադատական հոդվածներով:
«Թուրան» լրատվական գործակալությանը հղում անելով՝ «Հաքքին.ազ»-ը գրում է, որ «Զերկալո» թերթի վերլուծաբանի հետ հանդիպել է նրա փաստաբան Ֆուադ Աղաևն ու փոխանցել, որ Միրկադիրովը չի ընդունում իր նկատմամբ առաջ քաշած մեղադրանքները և բողոքում է, որ իրեն չեն տվել իր ուզած թերթերը, փոխարենը՝ միայն պաշտոնական մամուլ են տրամադրել:
Աղաևը նաև ասել է, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը լրագրողին թույլ չի տվել հանդիպել ծնողների հետ:
Ռաուֆ Միրկադիրովին ձերբակալել են ապրիլի 19-ին: Ադրբեջանի գլխավոր դատախազության պնդմամբ, նա մի քանի անգամ հանդիպել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ և կատարել նրանց հանձնարարությունները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ