Լրահոս
Օրվա լրահոսը

Լեյտենանտը մարտական դիրքում քնելու համար ծեծել է զինվորին

Ապրիլ 30,2014 16:33

Ստեփանավան քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Գառնիկ Ավոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտպանության նախարարության զորամասերից մեկի դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ, նշանակված լինելով մարտական հերթապահության, որպես մարտական 3 դիրքերի պատասխանատու, առաջնագծում դիտորդի պարտականությունների կատարման ընթացքում քնելու պատճառով 2014թ. փետրվարի 4-ին, ժամը 07.30-ի սահմաններում ձեռքով գլխի շրջանում հարվածներ հասցնելով՝ ծեծի է ենթարկել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, նույն հրաձգային գումարտակի ժամկետային զինծառայող,շարքային Արամ Սարգսյանին:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով(«Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային)ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի)կամ նրա մերձավորի նկատմամբ»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ «Դատալեքս» կայքի՝ մինչ դատաքննությունը սկսվելը Գ. Ավոյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, ինքը համաձայն է դրա հետ: Դատարանը բավարարել է միջնորդությունը:

Ապրիլի 22-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Գառնիկ Ավոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ՝ 1 տարի ժամկետով՝ դրամական բավարարման գումարից 5 տոկոս պահումով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930