Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի քվեարկության արդյունքները կեղծե՞լ են

Ապրիլ 30,2014 16:18

«ԲՀԿ մի շարք պատգամավորներ այսօր ինձ հայտնեցին, որ երեկ ԱԺ Նախագահի ընտրության քվեարկության ժամանակ իրենց ձայնը տվել են ինձ։ Հայտնում եմ շնորհակալությունս։ Ընդ որում` առնվազն 2 դեպք ինձ համար անառարկելի է։ Ի՞նչ է ստացվում։ Այս մի քանի ձայնն էլ են ինձանից խլել»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նշենք, որ ավելի վաղ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքի իր էջում տարածել էր հետեւյալ հայտարարությունը. «Հետևելով ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ տարատեսակ հայտարարություններին, կարծիքներին և վերլուծություններին և օգտվելով ԲՀԿ խմբակցության կայացրած որոշումից, այն է՝ ընտրություններին խմբակցության անդամները կարող են քվեարկել ազատ, հայտնում եմ, որ ես իմ խղճի և համոզմունքների թելադրանքով քվեարկել եմ Հրանտ Բագրատյանի օգտին»:

Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը լրագրողներին էր ասել. «Եթե ինչ-որ մի հիվանդագին գիտակցության մեջ որևէ մեկի կարող էր անցնել միտք, թույլ տալ կարող էին իրենց, որ ես կարող է քվեարկեմ Գալուստ Սահակյանի օգտին, ուրեմն թող մտածեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930