Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Հովհաննիսյան. ԲՀԿ-ն պարտավոր է ձեւակերպել հստակ մոտեցումներ. iLur.am

Ապրիլ 30,2014 16:16

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը

-Պրն Հովհաննիսյան, նոր քաղաքական իրավիճակի պայմաններում տպավորություն է ստեղծվում, թե ԲՀԿ-ն կարծես թե չի կարողանում ձեւակերպել իր հետագա գործունեության սկզբունքները: Այդ են վկայում են նաեւ ԱԺ-ում որոշ քվեարկություններ եւ որոշ նախագծերի հանդեպ կուսակցության քառյակից տարբերվող դիրքորոշումները:

-Նախ պետք է հասկանալ, թե ինչ ասել է նոր քաղաքական պայմաններ: Ըստ իս՝ ունենք երկու նորույթ. առաջինը՝ նոր կառավարությունն է, երկրորդը՝ Սահմանադրական հանրաքվեի գաղափարը: Մնացած ամեն ինչը նույնն է՝ տնտեսական ծայրահեղ վատ ցուցանիշները, մարդկանց խիստ ցածր բարեկեցությունը, արտագաղթի վտանգավոր միտումները, փոքր ու միջին բիզնեսի կոլապսային վիճակը, գաղջ մթնոլորտը եւ այլն: Կարծում եմ կհամաձայնվեք, որ այս հարցերում որեւէ փոփոխություն չի եղել:
Նման պայմաններում ԲՀԿ-ի տեսակետները չեն կարող էապես փոխվել: Եվ չի կարող փոխվել այն օրակարգը, որը քաղաքական ուժը ձեւակերպել է եւ ներկայացրել հանրությանը: Ինչ վերաբերում է նոր կառավարությանը եւ Սահմանադրական հանրաքվեի գաղափարին, ապա այս հարցերում ԲՀԿ-ն պարտավոր է ձեւակերպել հստակ մոտեցումներ, լինել հասկանալի եւ հիմնավորված:

-Կա տեսակետ, որ ԲՀԿ-ում նկատվում են անկումային տրամադրություններ՝ մի կողմից, եւ մյուս կողմից՝ տեսակետների տարամիտում ամենակարեւոր խնդիրների շուրջ:

-Սա նորմալ քաղաքական ցիկլ է: ԲՀԿ-ն խնդիր էր դրել հասնել Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականին: Սա դժվար լուծելի խնդիր էր, որին շատ շատերը չէին հավատում: Սակայն մեզ, մեր գործընկերների հետ համատեղ, գրագետ քայլերի եւ հասարակության մեծ աջակցության շնորհիվ հաջողվեց լուծել խնդիրը: Երբ դնում ես դժվար խնդիր ու հասնում ես դրա լուծմանը , բնականաբար մի պահ առաջանում է լարվածության անկում: Սա բնական երեւույթ է: Սա կարող է լինել շատ կարճ մի փուլ, բայց կարող է նաեւ ձգձգվել, ինչն արդեն վտանգավոր կլինի քաղաքական ուժի համար:
Ո՞րն է լուծումը: Ես կարծում եմ, որ մի փոքր դադարից հետո, եւս մի փոքր համբերելուց հետո Գագիկ Ծառուկյանը պետք է թիմի համար եւ առաջին հերթին հասարակության համար հստակ ձեւակերպի ստեղծված նոր պայմաններում եւ շարունակվող հին խնդիրների պարագայում իր տեսակետները, գործունեության քաղաքական օրակարգը՝ առանց խուսափելու որեւէ սուր հարցադրումից: Վստահ եմ, միայն այսպես հնարավոր կլինի վերջակետ դնել անորոշությունների փուլին:

-Կա տեսակետ, որ ԲՀԿ-ում քաղաքական թիմի եւ գործարարների միջեւ կան լուրջ տարաձայնություններ:

-Ես տարբեր առիթներով ասել եմ եւ հիմա մեկ անգամ եւս հավաստիացնում եմ՝ չկա նման բան: Անձամբ ես շատ հարգում եմ մեր գործարար թեւի շատ ներկայացուցիչների, նրանցից ոմանց հետ ունեմ լավ ընկերական հարաբերություններ: Ես ցավում եմ, որ մեր հասարակության մեջ արհեստականորեն ձեւակերպվել է գործարարի վատ իմիջ: Իրականում գործարար խավը, բիզնես համայնքը երկրի կարեւորագույն շարժիչներից մեկն է: Եվ նրանց մեղքը չէ, որ հայտնվել են կիսասնանկացած վիճակում եւ ենթակա են որոշակի ճնշումների: Իհարկե, կարող են լինել պատգամավորներ, կան ցանկացած այլ մարդիկ, որոնց հետ կլինեն ե՛ւ տարաձայնություններ, ե՛ւ նույն

Արման Գալոյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930