Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գասպարիի գնահատմամբ՝ կին ոստիկանը փորձում է անցնել իրականության սահմանը

Ապրիլ 30,2014 16:05

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանն այսօր բավարարեց Վարդգես Գասպարիի միջնորդությունը, իրեն տրամադրել դատական նիստի ձայնագրությունները, որպեսզի ոստիկանության ներկայացուցիչ Աիդա Դեմիրխանյանի ասածներին պատասխան տա: Այդ իսկ պատճառով անորոշ ժամանակով հետաձգվեց դատական նիստը:

Վարդգես Գասպարին ոստիկանության ներկայացուցչի՝ Աիդա Դեմիրխանյանի հայցի դեմ իր առարկությունները ներկայացրեց կանգնած, մինչ այդ նստած էր հանդես գալիս: «Հայցվորը փորձում է անցնել իրականության սահմանը:Իմ գնահատմամբ՝ դա սվաղել, լղոզել իրականությունը, դա է, որ պետական պաշտոնատար անձը, պատգամավորը, եթե խորհրդարանից դուրս է գալիս ու դու ասում ես սրիկա, դա կարող է գնահատվել նաեւ անձնական վիրավորանք: Որովհետեւ նա բացի պատգամավոր լինելուց, նաեւ անձ է»,-ասաց Վ.Գասպարին:

Նա դատարան ներկայացրեց իր ապացույցները, որոնք ոստիկանության մի շարք պաշտոնատարների կգնահատեն իր իսկ բնորոշմամբ՝ «հանցագործ, ստոր, սրիկաներ»:
Գասպարին փորձեց ներկայացնել 2013թ. ապրիլի 20-ին առավոտյան ժ.8. 30-ին Թումանյան փողոցի սկզբնամասում ոստիկանապետ Վ.Գասպարյանի տան մոտակայքում պաստառով ՀՀ ոստիկանության ապօրինությունների, մասնավորապես, ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի կողմից Գրիշա Վիրաբյանին խոշտանգելու հետ կապված իր հետ պատահածը:

Սակայն դատարանը հորդորեց դատաքննության փուլում խոսել կոնկրետ ապացույցի մասին, որն առնչվի սույն հայցի հետ, հայցվորի պնդման հետ, թե վիրավորանք կա պատասխանողի կողմից, թե ոչ. «Կրկնությունը ոչ մի բան չի տալիս»:

Վարդգես Գասպարին ի պատասխան դատարանի հորդորի, շարունակեց.«Ես ներկայացնում եմ, որ հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել այն տեսքով , որը վարույթ է ընդունել: Կոնկրետ նշված է, որ հայցվորը ներկայացրել է.«Գասպարին դատական նիստերի ընթացքում պարբերաբար անձնական վիրավորանքներ է ներկայացրել ոստիկանության բոլոր ծառայողների հասցեին»: Հիմա դատարանը վարույթ է ընդունել, ես պատասխանում եմ այդ հայցին:Դա վիրավորանք չի»:

Վ.Գասպարին շարունակեց՝ Վ.Գասպարյանի տան մոտ կատարվածը դատարանին ներկայացնելով: Երբ տեղում իրեն են մոտեցել «հայցվորի գործընկերները» ՝ 2 բերետավորներ, «պահանջեցին, հրավիրեցին» նստել իրենց սեւ «Ջիպը»: Ըստ Գասպարիի, քանի որ իրեն ոստիկանները պատշաճ չեն իրազեկել բերման ենթարկելու մասին:

Գասպարին նկարագրեց, թե ինչպես են իրեն պառկած վիճակով տարել ոստիկանության Կենտրոնի բաժին, բարձրացրել են վերջին հարկը՝ ոստիկանապետ Գասպարյանի մոտ :«Նախ «քաղաքավարի» հրավիրեցիք ինձ զրուցելու:Հարցրեցիք, ինչ կարգավիճակով եմ գտնվում այդտեղ:Դուք, ի դեմս ոստիկանապետի, պատասխանեցիք՝ «Զրուցելու»: Չստանալով ինձնից ոչ մի արձագանք, ի դեմս ձեր պետի պարբերաբար զգուշացվելու, ապա նաեւ սպառնալիքներ տալու, որ այլեւս ոստիկանապետի տան մոտ, մոտակայքում ակցիա չանեմ: Ակցիա անելու դեպքում դա կդիտարկենք անձնական հարց: Շարունակելով ձեր սպառնալիքներն իմ եւ իմ ընտանիքի հասցեին, դուք ասացիք, որ իմ պայքարի եղանակը ճիշտ չի;Ոստիկանապետն ասաց, որ ինքը 55 տարեկան է, կյանք է տվել այս երկրի համար, եւ թույլ չի տա, որ իր ընտանիքը լսի որեւէ բան, որը կխաթարի, իր բնորոշմամբ՝ իր ազնիվ բնութագիրը»,- հավելեց նա:

Վ.Գասպարին ամեն նախադասությունը կառուցել էր «ի դեմս ձեր ոստիկանապետի» բառով: Հայցվորը լսում էր, թե ինչպես է «ի դեմս ոստիկանապետի» տվել «սեռական բնույթի հայհոյանքներ իր եւ ծնողների հասցեին», «ի դեմս ոստիկանապետի» ինչպես է «հարձակվել» բռունցքներով Գասպարիի վրա, «ոսկորները փոշի դարձնելու» սպառնալիք արել, «ի դեմս ոստիկանապետի՝ թքել»:

«Ստոր», «սրիկա»,«հանցագործ» գնահատականները Գասպարիի կարծիքով չափազանց մեղմ են ոստիկանությանը բնութագրելու համար:

«Դուք չեք խոստովանի ձեր կատարած հանցագործությունները: Հետեւաբար, նշում եմ, ասվածը կարելի է ստուգել»,-ասաց պատասխանողը:

Նա անդրադարձավ նաեւ անցյալ տարվա հունիսի 4-ի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում իր խաղաղ բողոքի ակցիային, Աշոտ Կարապետյանի մոտ բերման ենթարկելուն.«Ի դեմս Աշոտ Կարապետյանի, ինձ տվեցիք սպառնալիքներ»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930