Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակությունում առկա շատ բացասական երևույթներ խտացված են տնակային ավաններում. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)

Ապրիլ 30,2014 15:18

Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքներից տղամարդկանց բացակայությունը կարծես թե կրում է համատարած բնույթ և առանց տղամարդ մնացած ընտանիքների թիվը հաստատ գերազանցում է ամբողջական կազմով ընտանիքների թվին:

Առհասարակ հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ խտացված են տնակային ավաններում, ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետևանքները: Տնակային ավաններում առավել հաճախ կարելի է հանդիպել ծնողական խնամքից զրկված մանկահասակ երեխաների, իսկ երեխաների մեծ մասը դպրոցից հետո ուսումը որևէ տեղ չեն շարունակում: Բազմաթիվ ընտանիքներից տղամարդկանց բացակայության հիմնական պատճառներից մեկն էլ արտագնա աշխատանքն է: «Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը Գյումրու ծայրամասային տնակային ավաններից մեկում, երեք անձով վեց մետրանոց տնակում պատսպարված ընտանիքի մասին է:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930