Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ԲՀԿ-ի մասին. «Երեկվա քվեարկությունը հստակ ահազանգ էր» (Տեսանյութ)

Ապրիլ 30,2014 14:59

Այսօր «Հայացք» ակումբում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ԲՀԿ-ի վարքին գնահատական տալու համար կսպասի կառավարության ծրագրին:

Լրագրողների դիտակմանը, որ ԲՀԿ-ի վարքը երեւաց ԱԺ նախագահի ընտրություններին, երբ Գալուստ Սահակյանի օգտին քվեարկեց: Հարցին՝ չե՞ք գտնում, որ ԲՀԿ-ն անվստահելի գործընկեր է՝ պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր տարբեր կերպ են գործել. «Սրանք քաղաքական ուժեր են, որ իրենց ինքնուրույնությունը ընդգծել են: Ինչ վերաբերում է անվստահելի կամ վստահելի գործընկերոջը՝ ահազանգ հնչեց երեկ բոլոր մասնակցող ուժերի նկատմամբ: Ես հույս ունեմ, որ այդ ուժերը եթե ցանկանան, կարող են կանխել կառավարության այս ծրագիրը: Եթե չկանխեցին, միացյալ հրապարակ չստեղծեցին՝ ես իմ խոսքն այն ժամանակ կասեմ: Քառյակ, որպես այդպիսին՝ չկա: Կան չորս ուժեր, որոնք ամեն մեկն իր ինքնուրույնությունն ապահովելով հանդերձ՝ կհամագործակցի»:

Հարցին՝ պատրա՞ստ եք համագործակցել այն ուժի հետ, որը իշխանության ներկայացուցչին՝ ե՛ւ Գալուստ Սահակյանին, ե՛ւ գլխավոր դատախազին կողմ է քվեարկել՝ նա պատասխանեց. «Երեկվա քվեարկությունը շատ հստակ ահազանգ էր, եւ եթե այդպիսի բան կրկնվի կառավարության ծրագրի մասով՝ սա արդեն կծնի քաղաքական նոր իրավիճակ»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ չե՞ք մասնավորեցնի, ի՞նչ նկատի ունեք՝ քաղաքական նոր իրավիճակ ասելով՝ ժողովրդին պետք է դուրս բերեք փողո՞ց, արյո՞ւն թափեք, ի՞նչ պետք է անեք: Ի վերջո այս ընթացքում ընդդիմությունը ոչ մենակ կարողացավ իշխանափոխություն անել, ոչ ԲՀԿ-ի հետ, ի՞նչ եք անելու: Րաֆֆի Հովհաննիսյանը պարզաբանեց. «Ես ասում եմ՝ ոչ թե եթե ընդունվի կառավարության ծրագիրը՝ նոր վիճակ կլինի, այլ պետք է նոր վիճակ լինի՝ այդ կառավարության ծրագրի տապալմամբ: Դա է չորս կուսակցությունների համաձայնեցված վերջին հանգրվանը: Եթե այդ ուժերից որեւէ մեկը հետ կանգնի այդ համաձայնությունից, ես կարծում եմ, որ մենք կունենանք նոր վիճակ: Վերջին հանգրվանը այն է՝ թե կառավարության ծրագիրը կընդունվի, թե կտապալվի: Ընդդիմություն կլինի այդ ծրագրին խորհրդարանի ներսում, թե փողոցում: Կար ներքին համաձայնություն, որ ապրիլի 9-ին Գյումրիում հավաք լիներ: Միակ բանը, որ փոխվել է՝ այն է, որ Սարգսյանը փոխարինվել է Հովիկ Աբրահամյանով: Ժողովրդի մեծ մասը սպասում է միասնական հրապարակի»:

Պարոն Հովհաննիսյանն, այնուամենայնիվ, քառյակի աշխատանքներից դժգոհ չէ: Նա գտնում է, որ քառյակի համագործակցությունն է ստիպել կուտակային կենսաթոշակի հարցում Սահմանադրական դատարանի այն որոշման ընդունմանը, որն ունենք:
ԱԺ նախագահի ընտրություններին Թեւան Պողոսյանն առաջադրեց Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը: Նա հետո ինքնաբացարկ հայտնեց: Լրագրողների հարցին՝ Ռուբեն Հակոբյանի թեկնածության առաջադրումը Ձեզ հետ համաձայնեցվա՞ծ է եղել՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք ունեինք նպատակ: Երբ իմացանք, որ չորս ուժերը միասին չեն բոյկոտելու, միտք ունեինք, որ ներկայացնեինք այլընտրանքային թեկնածու: Այո, ես իմացել եմ այդ մասին»:

 

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Միամիտ է նա, ով կարծում է(ր), թե Հայաստանի ամենամեծ օլիգարխ Ծառուկյան Գագիկը դուրս կգա Հայաստանի օլիգարխային համակարգի դեմ: ՀՀԿ = ԲՀԿ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930