Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյանը՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Ապրիլ 30,2014 14:54

Ազգային ժողովում այսօր մեծ ընդմիջմանը՝ 12.30-13.30 կայացավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության փակ քվեարկությունը: Առաջադրված էր միայն ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի թեկնածությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք  ՝ քվեարկությանը մասնակցել են ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունների անդամները:
Ընդմիջումից հետո ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 86 պատգամավոր: 80 հոգի կողմ է քվեարկել, 5 հոգի՝ դեմ, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Այդպիսով, Հովհաննես Սահակյանը դարձավ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ: Հիշեցնենք, որ այդ տեղը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղափոխվեց կառավարություն:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930