Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրեմիակիր» դիրիժորն ու 450-ամյա նվագախումբը Հայաստան կգան

Ապրիլ 30,2014 14:37

Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի PR պատասխանատու Դավիթ Գրիգորյանը, մայիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա Բեռլինի պետական նվագախումբը՝ հանրահայտ դիրիժոր Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ: Նշենք, որ Բարենբոյմը դարձել է Միլանի Լա Սկալա թատրոնի գլխավոր հյուր դիրիժորը՝ Ռիկարդո Մուտիի հրաժարականից հետո։ Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների եւ պարգեւների, այդ թվում՝ ֆրանսիական «Պատվո լեգեոն» շքանշանի, Գյոթեի մեդալի: Նա Իտալիայի Հանրապետության Մեծ խաչի ասպետի կոչում ունի, Մերձավոր Արեւելքում իր հաշտարարական գործունեության համար արժանացել է «Բուբեր-Ռոզենցվայգ» շքանշանի, Իսրայելի «Վոլֆ» հիմնադրամի արվեստի մրցանակի։ Բարենբոյմը յոթ անգամ «Գրեմի» է ստացել։

2012-ի հուլիսին Բարենբոյմը եւ նվագախումբն առանցքային դեր են խաղացել՝ BBC-ի համար կատարելով Բեթհովենի ինը սիմֆոնիաները, իններորդը համընկել է 2012-ին Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացմանը։ Բարենբոյմն է կրել օլիմպիական դրոշը բացման արարողության ժամանակ։

Ինչ վերաբերում է Բեռլինի պետական նվագախմբին, այն 450 տարվա ավանդույթներ ունի: Բեթհովենի բոլոր սիմֆոնիաների ձայնագրման համար նվագախումբը 2002 թվականին ստացել է «Ձայնասկավառակների գրան պրի», Վագների «Թանհոյզեր» օպերայի ձայնագրության համար՝ «Գրեմի», իսկ 2007 թ. Մալերի Իններորդ սիմֆոնիայի կենդանի կատարման համար՝ «Էքո» մրցանակ։

Գ. Հ.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930