Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկյանի գործով պաշտպանները միջնորդում են ապահովել իրենց հարցաքննելու իրավունքը

Ապրիլ 30,2014 14:37

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվում է Վազգեն Խաչիկյանի եւ սոցիալական ապահովության նախարարության 12 աշխատակիցների գործով դատաքննությունը: Նախորդ նիստին դատարանը կայացրել էր որոշում՝ տասնյակ վկաների բերման ենթարկելու վերաբերյալ եւ այսօր դատարան ներկայացած վկաները հիմնականում բերման ենթարկվածներն էին:

Նրանց հարցաքննությունից հետո ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ մյուս վկաներին նույնպես բերման ենթարկել, եթե մեղադրողները չհրաժարվեն մեղադրանքից: Նա մեջբերեց Եվրոպական կոնվենցիայի այն հոդվածը, որ վկաների ցուցմունքները չեն կարող հրապարակվել, եթե առերեսում չի եղել, հետեւաբար այն թույլատրելի չի կարող լինել:

Իսկ ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ ասաց, որ ինքը չի միջնորդում վկաներին բերման ենթարկել, սակայն դատարանին հորդորեց ապահովել իրենց հարցաքննելու իրավունքը: Արշակ Վարդանյանը մինչ այդ տեղեկացրել էր, որ դատարանին է դիմել վկա Ռաֆայել Հարությունյանը եւ հայտնել, որ չի կարող դատարան ներկայանալ, քանի որ հաշմանդամ է եւ դա էր պատճառը, որ նա պաշտպաններին դիմելով ասաց՝ «սայլակով մարդուն բերենք դատարա՞ն», իսկ Արա Զաքարյանն ասաց՝ «եկեք զգացմունքների վրա չխաղանք»:

Դատարան ներկայացած այսօրվա վկաները ծիծաղելի վիճակում ըստ էության հայտնվեցին եւ որեւէ էական հանգամանք չհայտնեցին դատարանին, իսկ Քանաքեռի համատիրություններից մեկի աշխատակից Ռուզաննա Վասիլյանի բացատրությունները, եթե դրանք «արժանահավատ» համարենք, ապա պարզվեց, որ Կ. Ուլնեցու 1ա շենք գոյություն չունի եւ առհասարակ այս տարածքում շենքեր գոյություն չունեն, հետեւաբար նա չէր կարող հայտնել, թե այդտեղ ովքեր են ապրել, կենսաթոշակ ստացե՞լ են, թե՞ չէ, սեփականատեր են եղել, թե ոչ, իսկ ամենազավեշտալին այն էր, որ վկան չհիշեց՝ ինքը նախաքննության ժամանակ ցուցմունք է տվե՞լ, թե՞ ոչ, մինչ դատարանը կտրամադրեր նրան ցուցմունքը, սակայն դա էլ չհամոզեց վկային եւ այսպիսի երկխոսություն ծավալվեց նրա եւ դատավորի միջեւ:

XachikyN-0104 XachikyN-0103 XachikyN-0102 XachikyN-0105

Դատավոր- 2012թ. հունվարի 26-ին Քանաքեռ-Զեյթունի քննիչի մո՞տ եք եղել:

Ռ. Վ.- Չէ, նման բան չի եղել:
Դատավոր- Քննիչ Ա. Մեջլումյանի:

Ռ. Վ. – Աշո՞տը…

Վկա Անահիտ Եղոյանը, Արսեն Մխիթարյանը, Գուրգեն Վարդանյանը, Սեւակ Սաղաթելյանը, Ռազմիկ Կոմպոյանն այդպես էլ տեղը չբերեցին իրենց «հարեւաններին»: Բնականաբար, նրանք չէին կարող իմանալ, թե ինչ գումարներ, որտեղից, ստացել են, թե ոչ:
Դատարանում «բացահայտվեց», որ վկաներից մեկի հարեւանը 16 տարի առաջ էր մահացել:

Դատարան ներկայացած վկաներից որեւէ մեկը չի ճանաչում ամբաստանյալներին, շատ հաճախ չեն իմանում, թե ինչ գործով են հրավիրվել դատարան, իսկ նիստի ժամանակ, հերթական անգամ Վազգեն Խաչիկյանը զբաղված է… ընթերցանությամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930