Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը քառյակին հիշեցնում է. «Խոստացել են միացյալ հրապարակ»

Ապրիլ 30,2014 14:14

Ի՞նչն է պատճառը, որ քառյակի ներկայացուցիչներից մեկը քվեարկեց իշխանության ներկայացուցչի օգտին: Այսօր ԲՀԿ-ի՝ ԱԺ նախագահի ընտրություններին Գալուստ Սահակյանի օգտին քվեարկելու հետ կապված այս հարցին «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայացք» ակումբում պատասխանեց. «Ես ուրիշի փոխարեն չեմ կարող մեկնաբանել ուրիշի վարքը: Ես չեմ համարում, որ սահմանադրական իշխանափոխություն նշանակում է Սարգսյանը Աբրահամյանով փոխելը կամ Աբրահամյանը՝ Սահակյանով: Դա սահմանադրական իշխանափոխություն չէ»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ «Ես երբեք քառյակ եզրը չեմ օգտագործել: Ողջունել եմ աննախադեպ համագործակցությունը խորհրդարանի ներսում եւ հույս ունեմ, որ այդ համագործակցությունը կխորանա: Ակնհայտ է, որ գործ ունենք չորս առանձին ուժերի հետ եւ միասնական օրակարգը բացակայում է այդ չորս ուժերի գլոբալ օրակարգից: Հաշվի առնելով, որ իմ ժամացույցն աշխատում է մի փոքր ավելի արագ, քան մյուսներինը, ես սիրով կսպասեմ մինչեւ մայիսի կեսերը, երբ կառավարության ծրագիրը կներկայացվի խորհրդարանին: Եթե դրա շուրջ չլինի միասնական ամբողջական դիրքորոշում թե խորհրդարանում, թե դրանից դուրս, այն ժամանակ ես կտամ գնահատական: Ցավալի է, որ չկա միահամուռ որոշում, դա վերջին ահազանգն է, խորհրդարանական այդ չորս ուժերի համագործակցության: Ամենաառանցքայինը լինելու է կառավարության ծրագրի շուրջ տեսակետը:

Ընդունելով, որ ամեն մեկն ունի իր մոտեցումը, մենք կսպասենք մինչեւ կառավարության ծրագրի ներկայացնելը: Այդ ուժերը խոստացել են միացյալ հրապարակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930