Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ մանկավարժների ապրիլ ամսվա աշխատավարձերից կուտակային կենսաթոշակների պահումներ չեն լինի:
Պարոն նախարարի ներկայացմամբ` այդ պահումները չեն կատարվի այնքան ժամանակ, մինչեւ օրենսդրական փոփոխությունները վերջնական կատարվեն:
Անդրադառնալով երեկ մանկավարժների բողոքի այն ակցիային, որով մանկավարժներն իրենց բողոքն էին արտահայտում կուտակային կենսաթոշակային պահումների դեմ, նախարարն ասաց, որ ինքը 2 անգամ հրավիրել է նրանց նախարարություն` քննարկելու այդ խնդիրը, ինչպես նաեւ կրթության ոլորտին վերաբերող այլ խնդիրներ. «Փողոցը հարմար տեղ է խնդիրը բարձրացնելու, բայց հարմար տեղ չէ խնդիրը քննարկելու համար»:
Մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ