Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Բացառվում է, որ ես Երեւանում մի բան ասեմ՝ Ստամբուլում՝ մի այլ բան»

Ապրիլ 30,2014 13:57

Այսօր «Հայացք» ակումբում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ ապրիլի 24-ին Թուրքիա կատարած իր այցին. «Մի քանի հազար մարդ՝ թուրքեր եւ քուրդեր, ոգեկոչեցին մեր զոհերի հիշատակը: Հարցազրույցներ եմ տվել: Մեխը պարոն Էրդողանի հայտարարությունն էր: Թուրքիայի վարչապետը, թեեւ համատեքստից դուրս, թեեւ խուսափելով ցեղասպանություն եզրույթից, ցավակցություն հայտնեց: Այդ հայտարարությունը շատ լավ ընդունվեց պոլսահայության կողմից՝ որպես նոր պատուհան: Ընդհանուր առմամբ նրանք, ովքեր վերապրող սերնդի ներկայացուցիչներ են, խիստ վերապահումով են վերաբերվում այդ եզրույթի օգտագործմանը՝ ցավակցություն: Ես կարծում եմ, որ սա Թուրքիայի ժխտողականության արդիական՝ վերաիմաստավորված տեսակն է, որը շատ լավ է հնչում արեւմտյան կառավարիչների ականջներին: Իրենք կարծում են, որ սա վնասների նվազեցումն է՝ հարյուրամյակի նախաշեմին, որպեսզի երեւա, որ Թուրքիայում կա ինչ-որ փոփոխություն: Եթե այդ փոփոխությունն անկեղծ է, մենք կտեսնենք այլ քայլեր էլ Թուրքիայի կողմից՝ մինչեւ հարյուրամյակը»:

Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ «Որոշ երեւանյան կայքեր շտապեցին որակումներ անել իմ վեցօրյա գործունեության վերաբերյալ: Ես բոլորին ասել եմ հետեւյալը՝ մեր իրավունքների վերականգնման առիթով. միջոցներից մեկը, որ կարող է Թուրքիան կատարել՝ մինչեւ լինի ճանաչում, այն է, որ առանց քաղաքացիության շնորհման կամ ձեռքբերման դեպի ազգային օջախ վերադարձի ծրագրի իրականացումն է: Այն ժառանգները Հայոց ցեղասպանության զոհերի, պետք է իրավունք ունենան հատուկ կարգավիճակով, առանց քաղաքացիություն փոխելու վերադառնան պատմական հայրենիք: Որոշ կայքերի կողմից չարախնդություն կար: Բացառվում է, որ ես Երեւանում մի բան ասեմ՝ Ստամբուլում՝ մի այլ բան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930