Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դումանյանի կադրերից կազատվի, թե ոչ, Արմեն Մուրադյանին 100 օրից պարզ կլինի (Տեսանյութ) 

Ապրիլ 30,2014 13:51

«Կադրային մեծ փոփոխությունների չեմ պատրաստվում, մինչեւ ծրագիրը պատրաստ չլինի»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը` պատասխանելով հարցին` թե արդյոք նախկին նախարարի` Դերենիկ Դումանյանի կադրերից կազատվի՞:

Լրագրողների հարցին, թե առաջնային ի՞նչ խնդիրներ է պատրաստվում լուծել նոր նախարարը, Մուրադյանն ասաց, որ խնդիրները շատ են, դրանց ինքը քաջատեղյակ է, սակայն լռության 100 օրը լրանալուց հետո միայն կխոսի: Նախարարը նաեւ ասաց, թե ով է իրեն այդ պաշտոնն առաջարկել` «Երկրի ղեկավարության կողմից. եւ վարչապետի, եւ նախագահի կողմից եմ ստացել առաջարկ»:

 

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930