«Ես իր համար շատ ուրախ եմ, այդ մենք ենք ընդունում որպես աքսոր, բայց անձնապես իր համար դա որոշակի առումով փրկություն է»,-հարցին՝ ինչո՞ւ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանին իր պաշտոնից «աքսորեցին», «Եվրամիության Արեւելյան գործընկերության 5 տարին. ձեռքբերումներ եւ բացթողումներ» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ այսպես պատասխանեց «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը:
Այնուհետև շարունակեց. «Անձնապես իր համար կարևոր փոփոխություն է: Նա ասոցացման գործընթացի ընթացքում լուրջ ջանքեր էր գործադրել ու իր մոտ էլ կային մեծ հիասթափություններ և իրեն պետք էր այդ փոփոխությունը: Մեր իշխանությունները կարողանում են գտնել մարդկանց, ովքեր հարցերով չզբաղվելով՝ զբաղվում են հարցերով, կամ հակառակը»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը նշեց, թե անձամբ ճանաչում է Զոհրաբ Մնացականյանին, ով բացառիկ կրթված դիվանագետ է: Այնուհետև տիկին Սեդրակյանը նկատեց. «Ի՞նչ կարող էր անել Զոհրաբ Մնացականյանը այս կառավարությունում… դա արդյունավետ օգտագործման տարբերակ է նրան ավելի արդյունավետ դաշտ մղելու առումով, ոչ թե աքսորելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արտակ Բարսեղյանի