Այսօր Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար ամուսնու կողմից 21 դանակի հարվածից մահացած Դիանա Նահապետյանի սպանության գործով դատական քննությունը:
Սակայն դատական նիստը տեղի չունեցավ, նիստին չէին ներկայացել ամբաստանյալի պաշտպանը, տուժող կողմն ու տուժողի փաստաբանը:
Գործով դատախազը խնդրեց դատավորին հետաձգել նիստը, քանի որ կողմերի բացակայության պայմաններում հնարավոր չէր իրականացնել քննությունը:
Դատավորը տեղեկացվեց, որ ամբաստանյալի պաշտպանը իր բացակայության մասին որեւէ պատճառ չի ներկայացրել: Հաշվի առնելով, որ առանց նրա հնարավոր չէ իրականացնել դատական նիստը՝ դատավորն այն հետաձգեց մայիսի 14-ին:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք մշտապես ներկա են լինում այս գործով դատավարություններին, Aravot.am-ին տեղեկացրին, որ իրենք զանգել են Դիանա Նահապետյանի մորը՝ Վալյա Նահապետյանին՝ տեղեկանալու դատական նիստից բացակայելու պատճառի մասին, տիկին Վալյան ասել է, որ պաշտպանական կողմը նախօրոք զանգել, զգուշացրել էր, որ դատական այս նիստին չի մասնակցելու:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ