Լրահոս
Օրվա լրահոսը

Աբորտը արգելելը վնաս է: Իտալացի կանայք գնում են չեզոք ջրերում են աբորտ անում (Տեսանյութ) 

Ապրիլ 30,2014 13:18

«Աբորտն ընդհանրապես արգելելու դեպքում մայրերի մահացության թիվը կտրուկ կաճի»,-այսօր, ներկայացնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջերս արված հետազոտության արդյունքները, հարցին, եթե աբորտի հետեւանքով այդքան մեծ է անպտղության ցուցանիշները, գուցե օրինականորեն արգելվե՞ն հղիության արհեստական ընդհատումները` բացառությամբ բժշկի ցուցումով աբորտները, ասաց Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ղեկավար Գարիկ Հայրապետյանը:

Ըստ նրա, օրինակ` Իտալիայում արգելված է աբորտ անել, եւ այդ պատճառով նավերը մոտենում են Իտալիայի ափերին եւ կանայք գնում՝ չեզոք ջրերում են աբորտ անում:
Գարիկ Հայրապետյանի խոսքերով, Հայաստանում վերջին տարիներին աբորտի հետեւանքով ոչ մի կին չի մահացել, այսինքն, ըստ նրա, գոնե ընդհատակում կատարվող աբորտների թիվը խիստ նվազել է, ինչը հանգեցնում էր մայրական մահացության եւ բուժհիմնարկներում կատարվող հղիության արհեստական ընդհատումները տեղի են ունենում բժշկի հսկողությամբ:

Գարիկ Հայրապետյանի տվյալներով, ԱՀԿ հետազոտությունները փաստում են, որ
Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում անպտղության ցուցանիշներն աճել են: Հատկապես աճել է երկրորդական անպտղության ցուցանիշը: Մասնագետի ներկայացմամբ, երկրորդական անպտղություն համարվում է այն, որ կինն արդեն երեխա ունի եւ այլեւս չի կարողանում հղիանալ` աբորտի կամ ունեցած սեռավարակի պատճառով:

Նշենք, որ այս կամ այն երկրում 15 %-ից բարձր անպտղությունը ԱՀԿ-ն համարում է մտահոգիչ ցուցանիշ: Հայաստանում անպտղության ցուցանիշը ներկայումս 17 % է, ինչն արդեն լուրջ սպառնալիք է մեր երկրի ժողովրդագրությանը: 20 տարի առաջվա համեմատությամբ անպտղությունը Հայաստանում 2,7 տոկոսով ավելացել է:
ԱՀԿ-ն հետազոտությունները կատարում է 20 տարի միջակայքով, որպեսզի սերունդը փոխվի եւ տեսանելի լինեն խնդիրները:

Անպտղության ցուցանիշներն ամենաբարձրը Շիրակում, Արմավիրում եւ Երեւանում են: Շիրակում միգրացիայով պայմանավորված. «խոպանչի» տղամարդիկ հայրենիք են վերադառնում սեռավարակների «փնջով», իսկ Արմավիրում եւ Երեւանում պատճառներն ուսումնասիրված չեն:

 

Հայաստանում առաջնային անպտղությունը 5 % է կազմում, երկրորդայինը` 12 %:
Անպտղության հիմնական պատճառը աբորտներն են, սեռավարակները, մասնավորապես` խլամիդիա սեռավարակը:

Գարիկ Հայրապետյանի խոսքերով, կանայք նախընտրում են երեք ամիսը մեկ գնալ աբորտի, քան հակաբեղմնավորիչ օգտագործել: Ըստ ՄԱԿ-ի մասնագետի՝ մեր երկրում հակաբեղմնավորիչները կանանց հասանելի չեն, քանի որ թանկ արժեն եւ սոցիալապես վատ ապրող ընտանիքը չի կարող օգտվել դրանցից: Պարոն Հայրապետյանի հաշվարկներով, ընտանիքներ կան, որոնց ամսական եկամուտը 50 հազար դրամ է. նրանք նույնիսկ չեն կարողանում իրենց թույլ տալ մատչելի պահպանակներից օգտվել, որը նրանց վրա ամսական մոտ 1500 դրամի ծախս է նստում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեզ մոտ ամեն 3-րդ անպտուղ կինը
իր կյանքում կատարել է աբորտ:

Հարցին, թե հանքարդյունաբերությունը ինչքանո՞վ է ազդում անպտղության վրա, Գարիկ Հայրապետյանն ասաց, որ նման հետազոտություն չկա եւ որ ՄԱԿ-ը փորձում է անել որոշ ուսումնասիրություններ:

 

Հայաստանում սեռով պայմանավորված աբորտների ցուցանիշը եւս մտահոգիչ է: Տարեկան մեզ մոտ արվում է 1500 սեռով պայմանավորված աբորտ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930