Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարիի առարկությունները կին ոստիկանը խուլիգանական նամակ համարեց

Ապրիլ 30,2014 13:04

Ոստիկանության աշխատակից Աիդա Դեմիրխանյանը հերթական անգամ դեմ եղավ, որպեսզի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր ներկայացրել է Վարդգես Գասպարիի դեմ հայցը՝ տեսանկարահանումներ արվեն: Նա դա հիմնավորեց նրանով, որ ինքը հանդես է գալիս դատարանում որպես ֆիզիկական անձ, մինչդեռ պատասխանող Վարդգես Գասպարին ասաց, թե դա հանրային խնդիր է եւ դատարանն էլ նրան ներկայացնում է որպես ոստիկանության ներկայացուցիչ, հայցադիմումի առարկան էլ, ըստ Վարդգես Գասպարիի, վերաբերում է ոստիկանության հայցի քննության հիման վրա տեղի ունեցածին:

Vardges-Gaspari

Աիդա Դեմիրխանյանը հիմնավորեց, թե ինչու է վիրավորական համարել Վարդգես Գասպարիի արտահայտությունները: Մասնավորապես՝ ըստ այդ արտահայտությունների՝ «ոստիկանությունը Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ, ոստիկանության մի շարք ներկայացուցիչները՝ Վալերի Օսիկյան, Աշոտ Կարապետյան, այդ թվում՝ Աիդա Դեմիրխանյանը, ստոր արարածներ են… Բոլոր ներկայացուցիչները Երեւանյան լճի ափի կանգնած մարմնավաճառներից ավելի անինքնասեր են, տկլոր են եւ ստոր»:

Աիդա Դեմիրխանյանը մեջբերեց նաեւ Գասպարիի առարկությունները հայցի դեմ, որով նա ասել էր, թե ոստիկանները ստոր, սրիկա, հանցագործներ են, համբալ, ստորագույն սրիկաներ:

Աիդա Դեմիրխանյանը հայցի առարկությունները համարեց իրեն ուղղված խուլիգանական նամակ, որի բովանդակությունը դուրս է եկել հայցի շրջանակներից:

Ըստ նրա՝ նաեւ վիրավորական էր հայցի պահանջը դրամաշորթության առիթ դիտարկելը եւ որ հայցվորը գտնում էր, որ ինքն անշարժ գույք չի, ինքն աշխատում է ոստիկանությունում, հանդիսանում է ֆիզիկական անձ եւ թույլ չի տա, որ որեւէ մեկն իրեն վիրավորի:
Գասպարին հանդես է գալիս իր պատասխան առարկություններով: Նա ասաց, որ որեւէ անձնական առնչություն չի կարող ունենալ ոստիկանության որեւէ աշխատակցի նկատմամբ, դա վարկաբեկիչ է եւ որ ինքը դեմքին էլ չի նայի, չի պատասխանի Աիդա Դեմիրխանյանին եւ չի կարող նրա հետ որեւէ առնչություն ունենալ, քանի որ նա նույնպես անարդարությունների հեղինակ է:

Մանրամասները՝ քիչ անց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930