Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորների «ազատ թեմայով» քվեարկությունը լրջորեն մտահոգվելու պատճառ չէ. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 30,2014 12:52

Երեկ մերձքաղաքական շրջանակների սաստիկ ընդդիմադիր հատվածում ցնծության էր. ԲՀԿ խմբակցության մեծ մասը կողմ էր քվեարկել Գալուստ Սահակյանի թեկնածությանը։ Ցնծում էին, հասկանալի է, հիմնականում ֆեյսբուքյան լատինատառ հայրենասերները, ցնծության ենթատեքստն էլ հասկանալի էր՝ «տեսա՞ք, որ ԲՀԿ-ից ընդդիմություն դուրս չի գա, տեսա՞ք, որ քառյակը քանդվեց, տեսա՞ք, որ Կոնգրեսը սխալվեց՝ հույսեր կապելով ԲՀԿ-ի հետ, բա որ ասում էինք»։

…Վերադառնանք ԱԺ նախագահի ընտրությանը եւ ԲՀԿ-ականների քվեարկությանը։ Նրանք, իհարկե, կարող էին քվեաթերթիկների վրա ծիտիկներ նկարել կամ Գալուստ Սահակյանի անունը ջնջել, դիմացը գրել «դարահոյ Լեոնիդ Իլյիչ», բայց դրանից ըստ էության ոչինչ չէր փոխվելու։ Այսինքն՝ ԲՀԿ-ական պատգամավորների «ազատ թեմայով» քվեարկությունը լրջորեն մտահոգվելու պատճառ չէ։ Ուրիշ բան, եթե կուսակցությունը որոշեր դեմ քվեարկել «դարահոյ» Գալուստին, բայց պատգամավորները գնային ու թաքուն կողմ քվեարկեին։ Այ այդ ժամանակ իսկապես մտահոգվելու պատճառ կլիներ։ Եվ ընդհանրապես, չորս ուժերը կարծես թե իրենց առջեւ խնդիր չէին դրել տապալել ԱԺ նախագահի ընտրությունը։ Դա իսկապես մանրուք է։

Հիմա խնդիրը բոլորովին այլ է՝ կհաջողվի՞ չորս ուժերին պայմանավորվել նաեւ երկրորդ քայլի (Սերժ Սարգսյանի հրաժարականի) շուրջ, թե՞ չի հաջողվի։ Կհաջողվի՝ շատ լավ, չի հաջողվի՝ Կոնգրեսը կփորձի միայնակ համախմբել հասարակությանը, այդ հարցի շուրջ։ Իսկ չորս ուժերի հետագա համագործակցությունը, համաձայնվեք, որեւէ կապ չունի նրա հետ, թե ով է նստած ԱԺ նախագահի աթոռին: Ավելին, ինչքան անմեղսունակ լինի «երկրորդ դեմքը», այնքան ավելի հեշտ կլինի ամբողջական իշխանափոխությունը։
Այնպես որ՝ այս հարցում ամեն ինչ կարծես թե պարզ է։ Պարզ չէ միայն մի բան՝ քառյակի գործողությունների մեջ հակասություններ փնտրողներն ու դրանով ցնծացողները նպաստո՞ւմ են «երկրորդ գոլին», թե՞ հակառակը։ Ավելի ճիշտ՝ լավ էլ պարզ է։ Փոքր երկիր է, բոլորն իրար ճանաչում են։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930