Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնեսն այն բանտում է, որտեղ 9 ամիս նստել է Ադոլֆ Հիտլերը (ֆոտոշարք)

Ապրիլ 30,2014 12:47

«Բավարիա» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ուլի Հյոնեսը, որ հարկերը թաքցնելու համար դատապարտվել է 3,5 տարի ազատազրկման, պատիժը կրում է Բավարիայի Լանդսբերգ-նա-Լեխե քաղաքի բանտում:

Հյոնեսին արգելված է օգտվել բջջային հեռախոսից, ինտերնետից, ուղիղ հեռարձակմամբ հետեւել ֆուտբոլային հանդիպումներին: Նա կարող է դիտել միայն կրկնությունը, կամ ռեպորտաժը լսել ռադիոյով: Հյոնեսի կինը նրան այցելելու իրավունք ունի 10 օրը մեկ անգամ: Բանտից ազատվելուց հետո էլ նա 18 ամիս իրավունք չունի աշխատել ուղղիչ հիմնարկի տարածքից դուրս:

Ուլի Հյոնեսը պատիժը կրում է այն բանտում, որտեղ 1924 թվականին ռազմական հեղաշրջման անհաջող փորձի համար ինն ամիս անցկացրել է Ադոլֆ Հիտլերը:

bant3 bant2 bant4

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ eurosport

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930