Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանություններին չեն քննադատում, որ ծնկի չբերեն

Ապրիլ 30,2014 12:38

Կոմկուսի կենտկոմի քարտուղար Տաճատ Սարգսյանը նեղսրտել է, որ մայիսի 1-ը՝ աշխատավորների օրը, Հայաստանում խուսափում են նշել՝ այն համարելով խորհրդային տոն:

Նույն կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Նիկողոսյանի համար էլ աբսուրդ է, որ պետականորեն ընդունված տոնը չեն նշում:

«Այն համաշխարհային համաժողովրդական տոն է, պետք է մեծ խանդավառությամբ նշեին, հատկապես, որ մեր ժողովուրդը սոցիալական այս ծանր պայմաններում դրա կարիքն ավելի շատ ունի»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց պարոն Նիկողոսյանը:

Պարոն Սարգսյանն էլ նկատեց, որ վերջին տարիներին աշխատավորները ինչպես հարկն է չեն գնահատվում գործատուների կողմից, իսկ գործազուրկների բանակն էլ գնալով մեծանում է. « Հանրապետությունում չի դադարում աճել արտագաղթը, վերջին երեք տարիներին 200.000 մարդ է գնացել Հայաստանից, այս տարվա նախորդ ամիսների տվյալներով էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գործազրկության ցուցանիշը: Գործազրկությունը համատարած է՝ հիսուն տոկոս են կազմում: Հայաստանից դուրս է բերվել վեց միլիարդ դոլար, կոռուպցիայի պատճառով պետբյուջե չի մնում… մեր նպատակը չէ քննադատել քննադատության համար, իշխանություններին ծնկի բերելու համար, այլ քննադատում ենք՝ հուշելու ինչպիսի վիճակ է»:

Կոմկուսը վաղը աշխատավորների տոնը մեծ շուքով է տոնելու.«Շքերթի մասնակիցները կանցնեն Մաշտոցի պողոտայով, Ռուսաստանի դեսպանատան մոտով ու մեր հավատարմությունը կհայտնենք մեր հանրապետության, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի՝ Մաքսային միություն կազմելու, այնուհետեւ տնտեսական համագործակցության համակարգում ընդգրկվելու համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930