Լրահոս
Օրվա լրահոսը

Հնգյակը փորձում էր տապալել քվեարկությունը (Տեսանյութ)

Ապրիլ 30,2014 12:33

Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ այս նախագծով նախատեսվում է թանկարժեք մեքենաների վրայից հանել «շքեղության հարկը»՝ ակցիզը:
Հինգ ոչ իշխանական ուժերը հայտարարեցին, որ իրենք այս օրենքի հետ կապված մտահոգություններ ունեն եւ չեն մասնակցի քվեարկությանը:

ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը փորձեց փարատել այդ մտահոգությունը, ասելով, որ օրինագծի նպատակը հարուստներին արտոնություն տալը չի, այլ «շքեղության հարկը» գույքահարկի վրա տեղափոխելն է, ինչը օգտակար կլինի ՏԻՄ-երին: Հիշեցնենք, որ գույքահարկը գնում է համայնքային բյուջե:

Օրենքի նախագծի հեղինակներից մեկը՝ Վարդան Այվազյանը, նույնպես խոսք խնդրեց եւ ասաց, որ 6 անգամ կրճատվել է թանկարժեք մեքենաների ներկրումը Հայաստան՝ 2011թ.-ին թանկարժեք մեքենաները ակցիզային հարկման դաշտ բերելուց հետո, եւ այդ պատճառով մեր բյուջեն ունեցել է 3 մլրդ դրամի վնաս, որն այս տարի կհասնի 4-5 մլրդ դրամի:

Այդուհանդերձ, ոչ իշխանականներն անդրդրվելի էին, իսկ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը հակադարձեց, որ Խոսրով Հարությունյանի ասածը որեւէ ձեւով չի արտացոլվում նախագծում: Այս նախագծով շքեղության հարկը գույքահարկի մեջ մտցնելու մասին որեւէ տող չկա:

Այսքանից հետո Հանրապետական կուսակցությունը քսան րոպե ընդմիջում խնդրեց: ՀՀԿ-ին օրինագիծն անցկացնելու համար հարկավոր էր հավաքել իրենց պատգամավորներին, այլապես բավարար ձայն չէին ունենա:

Նաեւ նկատենք, որ այս օրինագծի հեղինակներից է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, որը, ինչպես նաեւ նույն խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը երեկ ջերմեռանդորեն պաշտպանում էին այս օրենքի նախագիծը:

Ընդմիջումից հետո օրինագիծն ընդունվեց 67 կողմ, 1 ձեռնպահ եւ ոչ մի դեմ ձայներով: Ընդդիմությունը դահլիճից աղմկում էր՝ պնդելով, որ քվեարկության ժամանակ այդքան մարդ չի եղել դահլիճում եւ պատգամավորները մեկը մյուսի փոխարեն են քվեարկել:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930