Քիչ առաջ ավարտվեց ոչ իշխանական չորս ուժերի համատեղ արտահերթ աշխատանքային նիստը: Ինչպես նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, արտահերթ հավաքում քառյակը քննարկել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագիծը:
Հիշեցնենք, այն երեկ արդեն դրվեց քառօրյայի քննարկմանը:
Պարոն Հակոբյանը նշեց, թե այն մտահոգությունները, որոնք ունեին ընդդիմադիրները՝ կառավարության ներկայացրած նախագիծը չի փարատում: «Մենք որոշեցինք, որ այսօր կմասնակցենք քննարկմանը, նորից կներկայացնենք մեր առաջարկները եւ դրանից հետո կհստակեցնենք մեր անելիքները: Եթե չընդունվեն մեր առաջարկները, ապա հետագայում կորոշենք մեր հետագա անելիքները»:
Aravot.am-ի հարցին`փաստորեն քառյակի մտադրությունն, այս հարցով արտահերթ նիստ հրավիրելու մասին, դեռեւս շարունակո՞ւմ է մնալ օրակարգում, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ օրվա ընթացքում եւ խորհրդարանական քննարկումների արդյունքում ամեն ինչ կհստակեցվի:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ