Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանն իր պոտենցիալը կորցնելու իրավունք չունի. Ահարոն Ադիբեկյան

Ապրիլ 30,2014 12:12

«Որքանով մենք մոտենում ենք Մաքսային միության հետ համաձայնագրի ստորագրմանը, այնքան պարզ են դառնում վերջին քաղաքական այս ձեւավորումները, քանի որ ընդհանուր Մաքսային միության գերհզոր երկրները չեն ուզենա ունենալ մի կիսաաղքատ երկիր, գործազրկության մեծ տոկոսով, որին պետք է լուրջ աջակցել, նրանք կուզենան մի երկիր, որը սեփական ուժերով ոտքի կկանգնի»,- այսօր` ապրիլի 30-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգը հնարավոր է համարում, որ երկիրը կարող է կորցնել մեծ տնտեսական քաղաքականության հնարավորությունը, բայց տնտեսության զարգացման առումով նա պետք է մեծ հնարքների գնա, որ վերականգնի նախկին կորցրած արդյունաբերական ներուժը եւ կարողանա աշխատատեղեր ստեղծել. «Այս առումով վարչապետը պետք է լիներ մի մարդ, ով փորձ ունի գործարանների շինարարությանը եւ կազմավորմանը, փորձ ունի արտահանմանը: Այդ առումով Մաքսային տեսչության ղեկավարը, որ դառնում է ֆինանսների նախարար՝ նշանակում է, որ մեր տնտեսական ոլորտում լուրջ փոփոխություններ կլինեն»:

Անդրադառնալով «Օրինաց երկրի» կոալիցիայից դուրս գալու հայտարարությանը՝ պարոն Ադիբեկյանը նշեց, որ դա իր համար անակնկալ է, քանի որ Արթուր Բաղդասարյանը, լինելով Անվտանգության խորհրդի քարտուղար՝ լուրջ աշխատանք էր կատարել եւ լուրջ հաջողությունների էր հասել. «Հիմա Բաղդասարյանը մնում է Անվտանգության խորհրդի անդամ, նա մնում է ակադեմիայի ռեկտոր, կշարունակի ակադեմիայի կառուցումը, որովհետեւ այն պոտենցիալը, որ ինքն ձեռք է բերել ուղղակի կորցնելու իրավունք չունի՝ գոնե հանուն ազգային նպատակների»:

Ահարոն Ադիբեկյանը կարծում է, թե որոշումների կայացմանը ՕԵԿ-ի առաջարկները չեն ընդունվել եւ այդ դեպքում նրա կոալիցիայում մնալը դարձել է անիմաստ: Նա նշեց, որ հարցումներ են անցկացրել, ըստ որի ծայրահեղ ընդդիմություն է ճանաչվել ՀԱԿ-ը, չափավոր ընդդիմությունը՝ ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», իսկ իշխանամետ ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն, սակայն «Ժառանգությունն» ավելի մոտ է ՀԱԿ-ին, իսկ ՀՅԴ-ն՝ ԲՀԿ-ին. «ՕԵԿ-ի ղեկավարի լինելը իշխանության կողքը նշանակում է, որ նա կզբաղեցնի տեղերը ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի միջանցքում, այսինքն՝ նա բոլոր հարցերում կլինի կտրուկ ընդդիմություն, իսկ որոշ հարցերում նա կպաշտպանի մեծամասնության կամ իշխանության եկած քաղաքական ուժի որոշումները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930