Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում, որ ընթանում է Լեհաստանի Չեխանով քաղաքում, այսօր եւս Հայաստանից մրցահարթակ կմտնի երկու ծանրորդ:
Այսօրվանից պայքարի մեջ ներգրավվում են նաեւ աղջիկները՝ ի դեմս 53 կգ քաշային Հռիփսիմե Եղիազարյանի: Նրանից հետո ասպարեզ կմտնի տղաների մրցապայքարի մասնակից, 69 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ