Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանն իսկապես կարեւոր գործառույթ էր իրականացնում. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 30,2014 11:57

Գալուստ Սահակյանը երեկ 101 կողմ ձայնով ընտրվել է ԱԺ նախագահ, իսկ նրա միակ մրցակից Հրանտ Բագրատյանը 3 ձայնով զբաղեցրել է պատվավոր երկրորդ հորիզոնականը։

«ՉԻ»- ԱԺ նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվելն, իհարկե, Հրանտ Բագրատյանի սահմանադրական իրավունքն է։ Ավելին՝ նա պարտավոր չէ բացատրել, թե ինչու է անում դա։ Ճիշտ այնպես, ինչպես պարտավոր չէ բացատրել, թե ինչու է, օրինակ, գլուխը քորում կամ ամեն առավոտ սափրվելիս երգում «Ամպի տակից ջուր է գալիս»։ Բայց նրա փոխարեն ամեն ինչ իրեն հատուկ անկեղծությամբ բացատրեց Գալուստ Սահակյանը՝ հայտարարելով, թե «Բագրատյանի քայլը ես դրական եմ համարում, հնարավորություն տվեց, որպեսզի ավելի բնական գործընթացն ապահովվի»։ Թատրոնում էլ է այդպես։ Եթե անձրեւի տեսարան է՝ ինչ-որ մեկը պիտի վերեւից ցնցուղով ջուր լցնի, եթե քամու տեսարան է՝ ինչ-որ մեկը պիտի «ֆենը» պահի գլխավոր հերոսի մազերին, հակառակ դեպքում տեսարանն «ավելի բնական չի ապահովվի»։ Այնպես որ՝ Հրանտ Բագրատյանն իսկապես կարեւոր գործառույթ էր իրականացնում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930