Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը քիչ առաջ լքեց իր պաշտոնը: Այս մասին քիչ առաջ որոշում կայացվեց կառավարության հերթական նիստում: Ինչպես ներկայացրեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ պարոն Գրիգորյանը ազատվեց պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Արամայիս Գրիգորյանին վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է տանել կառավարություն՝ որպես բնապահպանության նախարար:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ