Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Դանիելյան. «Ինչպես սահմանադրական, այնպես էլ քաղաքական ճգնաժամ չկա». Ժողովուրդ»

Ապրիլ 30,2014 11:38

Հատված Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի ղեկավար Գեւորգ Դանիելյանի հարցազրույցից:

– Կա՞, արդյոք, սահմանադրական ճգնաժամ ՀՀ-ում։

– Ինչպես սահմանադրական, այնպես էլ քաղաքական ճգնաժամ չկա, սակայն հարկ է նկատել, որ սահմանադրական բարեփոխումների էությունը հենց այդպիսի ճգնաժամի կանխարգելումն է։ Իհարկե, միջազգային քաղաքական զարգացումները օրինաչափության են վերածել այն, որ քաղաքական ցնցումների, ճգնաժամի իրավիճակում կատարվում են հապճեպ սահմանադրական փոփոխություններ: Սակայն չենք կարող չնկատել, որ այդ կարգի սահմանադրական վերաձեւումներն անխուսափելիորեն հանգեցնում են ձախողումների, իսկ արդեն կարճ ժամանակ անց իրավաչափորեն ծագում է համակարգված ու կշռադատված բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն։
Ընդհանրապես, իրավիճակային լուծումները, առավելեւս պետության հիմնական օրենքի պարագայում, երբեւիցե արդյունավետ համարվել չեն կարող։

– Ձեր գնահատմամբ՝ գործող Սահմանադրության հատկապես ո՞ր դրույթներն են խնդրահարույց։

– Ինչ եք կարծում, կարո՞ղ ենք խոսել սոցիալ-տնտեսական խնդիրների արդյունավետ լուծման ու համալիր արմատական բարելավումների մասին, երբ դեռ գործ ունենք Սահմանադրությանը հակասող անհարկի մեծաքանակ օրենսդրական ակտեր ընդունելու երեւույթի հետ։ Չէ՞ որ ցանկացած խնդրի լուծման հիմքում դրված է կոնկրետ իրավական ակտ, որի ձախողումն անխուսափելիորեն հանգեցնում է այս կամ այն սոցիալ-տնտեսական ծրագրի ձախողմանը։

Մյուս կողմից՝ որակյալ օրենսդրական ակտեր ընդունելու համար առնվազն անհրաժեշտ են սահմանադրական մի շարք էական նորամուծություններ, որպեսզի ոչ միայն խոտանը բացահայտվի սահմանադրական արդարադատության փուլում, այլ՝ նախապես, որպեսզի սահմանադրական արդարադատության արդյունքներով կայացված որոշումները ունենան գործնական ազդեցություն։

Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930