Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Ոչ լեգիտիմության մասին խոսակցություններն ամենեւին լուրջ չեն». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 30,2014 11:23

Հատված ՀՀԿ պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ հարցազրույցից:
-ՀՀԿ-ում ակնկալվո՞ւմ էր, որ ԱԺ նախագահի ընտրությունը կվերածվեր մրցակցության, հանձին ընդդիմադիր պատգամավորի՝ Հրանտ Բագրատյանի ինքնաառաջադրման:

-Դա մեզ համար անակնկալ չէր, քանի որ նման դեպք նախկինում եւս եղել է: Հիշո՞ւմ եք, ԱԺ նախագահի պաշտոնում իմ ընտրության ժամանակ «Ժառանգություն» խմբակցությունը եւս ներկայացրեց իր թեկնածությունը:

Թեեւ գիտակցում էին, որ իրենց առաջադրումը որեւէ գործնական նշանակություն չի ունենալու, քանզի ԱԺ քաղաքական մեծամասնությունն իր առաջադրած թեկնածուին է սատարելու եւ քվեարկելու է նրա օգտին, հետեւաբար հաղթանակը միանշանակորեն ՀՀԿ թեկնածուինն է լինելու: Բայց ամեն դեպքում իրենք խոսք ունեին ասելու եւ օգտագործեցին այդ խոսափողը: Կարծում եմ, նույն տրամաբանությամբ այս անգամ էլ առաջնորդվեց Հրանտ Բագրատյանը:

-ՀԱԿ ներկայացուցիչը նկատեց, թե քանի որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի բոլոր 7 անդամներն էլ ՀՀԿ խմբակցությունից են, ու հանձնաժողովը ձեւավորվել է օրենքի խախտումով, ուրեմն նորընտիր նախագահը կարող է ոչ լեգիտիմ համարվել:

-Դեմ եմ նման գնահատականին: Հաշվիչ հանձնաժողովն ընդամենը մեկ գործառույթ ունի, այն է՝ իրականացնել ձայների հաշվարկ: Բոլորի համար պարզ է՝ ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալուց ու ընդդիմություն դառնալուց հետո, ըստ էության, ՀՀԿ-ն այդ հանձնաժողովում դառնում էր փոքրամասնություն: Այսինքն՝ եթե հանձնաժողովի անդամ մյուս քաղաքական ուժերը հանկարծ որոշեին բոյկոտել, ուրեմն ընտրություն չէր իրականացվելու, կստացվեր, որ ԱԺ փոքրամասնությունն անվերջ բոյկոտելով՝ կարող է վիժեցնել կարեւոր ընտրական գործընթացները:

Բայց նման բան չի կարող լինել, որովհետեւ հաշվիչ հանձնաժողովի գործը ոչ թե բոյկոտելն ու ընտրությունները չեղյալ հայտարարելն է, այլ, ինչպես ասացի, ձայներ հաշվելը: Հետեւաբար բնականոն աշխատանք իրականացնելու համար անհրաժեշտ էր հանձնաժողովի ձեւավորման հարցում նոր մոտեցում դրսեւորել, ինչն էլ արվեց:
Ինչ վերաբերում է ոչ իշխանական ուժերին, թող գային ու մասնակցեին հանձնաժողովի ձեւավորմանն ու իրենց ներկայացուցիչն ունենային այդ կազմում: Այնպես որ ոչ լեգիտիմության մասին խոսակցություններն ամենեւին լուրջ չեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930